Իշխանությունն ուղղակի խրախուսում է ընդդիմադիր մարդկանց վրա քրեական տարրերի կողմից հարձակումները. Մենուա Սողոմոնյան
ПолитикаՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էդգար Ղազարյանի ու Արթուր Չախոյանի վրա կյանքի նկատմամբ սպառնալիքով հարձակում են գործում, հանցագործների ինքնությունը բացահայտվում է, բայց մարդ չի ձերբակալվում։
Իշխանությունն ուղղակի խրախուսում է ընդդիմադիր մարդկանց վրա քրեական տարրերի կողմից հարձակումները։ Ժողովրդավարության մասին բարձրագոչ խոսողներին սա ի գիտություն։