Այսօրվա ՀՀ դե ֆակտո իշխանության թուրքահպատակ քաղաքականությունն ունի երկար տարիների նախապատմություն ու խորքային աշխատանք․ Աննա Կոստանյան
ПолитикаԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօրվա ՀՀ դե ֆակտո իշխանության թուրքահպատակ քաղաքականությունն ունի երկար տարիների նախապատմություն ու խորքային աշխատանք։
Այս տեսանյութում Artak Movsisyanը, ով ցավոք մահացավ քովիդից երեք տարի առաջ՝ 44-օրյայի օրը, շատ մանրամասն պատմում է պատմություն առարկայի չափորոշիչներով կազմված դասագրքերի բովանդակության քավորությունն ստանձնած անձանց թուրքահաճո քայլերի մասին։ Այդ մարդիկ ներկայումս ՀՀ պետական պաշտոններ են զբաղեցնում, իսկ գլխավոր պատասխանատուն՝ Lilit Mkrtchyan-ն ուղղակիորեն ստանձնել էր պատմության չափորոշիչների աշխատանքային խմբի ղեկավարի դերակատարումը։ Պաշտոնյաներն են՝ ՔՊ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Maria Karapetyan , ներկայումս Իսպանիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Sos Avetisyanը՝ մինչև 2021ը պատգամավոր, Միգրացիոն ծառայության պետ Armen Ghazaryanը (այն ժամանակ դեռ ՆԳՆ մեջ չէր)։ Այս մարդիկ եվրոպական գրանտերով՝ հայ-թուրքական հաշտեցման ֆեյք օրակարգով, թուրքահաճո բովանդակությամբ դասագրքերի հովանավորությունն ու պատասխանատվությունն են ստանձնել։ Մանրամասները՝ տեսանյութում։
Սրա մասին անընդհատ պետք է հիշեցնել ու լայնորեն տարածել, որպեսզի հայ հասարակությունն իմանա, թե այսօրվա թուրքական օրակարգի պարտադրանքի պատասխանատուներն ովքեր են։