ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ կժամանեն Հայաստան
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները երկուշաբթի կժամանեն Հայաստան, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Սպասվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը։
Փաուերը կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ և «կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բխող մարդասիրական կարիքները բավարարելու հանձնառությանը», - ասել է պաշտոնյան:
Ավելին՝ այստեղ