Եվլախում ավարտվել է հանդիպումը. քննարկման թեմաները հայտնի են
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ժամանել է Արցախի պատվիրակությունը, որի կազմում են ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը եւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Մարտիրոսյանը։
Ադրբեջանական կողմից Եվլախում Արցախի պատվիրակության հետ բանակցությունները վարում է պատգամավոր Ռամին Մամեդովը։
Ավելի վաղ Արցախի իշխանություններն ընդունել էին ռուս խաղաղապահների առաջարկը հրադադարի մասին։ 2023թ. սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվել պայմանավորվածություն մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին։
Համաձայնագրի շրջանակում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների եւ զինծառայողների դուրսբերման եւ Արցախի Պաշտպանության բանակի ցրման ու լիակատար զինաթափման, Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի եւ սպառազինությունների դուրսբերման մասին՝ հետագա ուտիլիզացման նպատակով։
Ավելին` այստեղ