«Ապրելու Երկիր» կուսակցության հայտարարությանը
ПолитикаՀայտարարություն
Արդեն մի քանի ժամ է՝ ադրբեջանական զորքերը ռմբակոծում են Արցախի գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում, մայրաքաղաք Ստեփանակերտը։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի ամբողջական հայաթափումն է՝ ցեղասպանության գնով։ Մենք Արցախի մեր հայրենակիցների կողքին ենք։
Պահանջում ենք Հայաստանի կառավարությունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ռազմական աջակցություն ցուցաբերել Արցախին։
Պահանջում ենք միջազգային հանրությունից, առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունից, անհապաղ միջոցներ ձեռնարկել դադարեցնելու Արցախի բնակչության նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը։
«Ապրելու երկիր» կուսակցություն