Կլիմով․ Հայաստանի համար անվտանգության իրական երաշխավոր կարող է լինել միայն Ռուսաստանը
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ ժողովրդի համար անվտանգության իրական երաշխավոր կարող է լինել միայն Ռուսաստանը, սակայն ամերիկացիները փորձում են Կովկասում լարվածության հերթական օջախ ստեղծել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ Պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով Դաշնային խորհրդի հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը:
«Աշխարհի բոլոր երկրներից հայ ժողովրդի անվտանգության իրական երաշխավորը կարող է լինել միայն մեր երկիրը»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն՝ հասկանալով, որ վաղ թե ուշ ուկրաինական արկածախնդրությունը կավարտվի, լարվածության նոր օջախներ է պատրաստում։
Օրենսդիրի խոսքով՝ Վաշինգտոնը երբեք չի թաքցրել, որ պատրաստվում է Կովկասում շարունակել սրել իրավիճակը եւ Կովկասի միջոցով փորձել ապակայունացնել Ռուսաստանը:
Կլիմովի կարծիքով՝ Հայաստանում որ քաղաքական գործիչն էլ հիմա լինի իշխանության ղեկին, կփորձեն կամ հեռացնել այդ քաղաքական գործչին կամ դարձնել իրենց սեփականը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց խնդիրը Լեռնային Ղարաբաղում, ընդ որում նա կարծում է, որ առանց նրանց իրավիճակը տարածաշրջանում ավելի լավ կլիներ: