Սահմանային իրադրության, անելիքների և մրցակիցների մասին․ Խաժակյանի ելույթը դահլիճում
ПолитикаՍեպտեմբերի 9-ին ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (Քվեաթերթիկ 11) իր համակիրների և քաղաքացիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ խոսել է այն մասին, թե ինչու է Երևանի ավագանու ընտրություններում կարևոր երևանցիների ակտիվ մասնակցությունը՝ հատկապես սահմանային լարվածության և անվտանգային մարտահրավերների պայմաններում։
Մասնավորապես նա նշել է, որ «Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է մեր աշխատանքը լավ կատարենք, որպեսզի կարողանանք լուծել ոչ միայն մեր առջև կանգնած խնդիրները, այլև այն խնդիրները, որոնք կախված են մեր մասնակցությունից։ Ինչպես յուրաքանչյուր ընտանիքում պետության մեջ էլ լինում են խնդիրներ, Աստված մի արասցե, նաև ընտանիքներում լինում են դժբախտ դեպքեր, բայց ընտանիքի յուրաքանչյուր անդամ շարունակում է կատարել իր առջև դրված պարտականությունը։ Այդպես են նաև մեր պետության առջև կանգնած խնդիրները։
Երևանը մեր պետության մի տարրն է և ինչպիսի քաղաքային իշխանություն էլ որ ձևավորվի, հինգ տարի շարունակ այդ մարդիկ լուծելու են մեր քաղաքի խնդիրները։ Չի կարող քաղաքի աղբահանությունը կանգնեցվել, չի կարող տրանսպորտային համակարգը կանգնեցվել, լինի իրավիճակը այսպես լարված, թե ավելի սրվի՝ քաղաքը պետք է շարունակի գործել և որպես ավագանու անդամ ես պատասխանատու եմ կատարելու այն աշխատանքը, որը կատարել եմ վեց տարի շարունակ»։