Ռիմա Դեմիրճյանն ինձ ասում էր՝ «Կարենիս շատ նման բաներ ունես»․ Ալեն Սիմոնյան
ПолитикаՄարզահամերգային համալիրի առջև բացվել է Կարեն Դեմիրճյանի արձանը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել ու կից գրռում արել.
«Մեծն Դեմիրճյանի արձանը բացվեց Մարզահամերգային համալիրի առջև: Մարդ, ում անունը վաղուց ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի պատմության մեջ, մարդ, ում օրինակը լավագույնն է յուրաքանչյուր պետական և քաղաքական գործչի համար:
Ինքս, ցավոք, հնարավորություն չեմ ունեցել անձամբ ճանաչելու Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին, բայց ինձ համար մեծագույն պատիվ էր, երբ տիկին Ռիմա Դեմիրճյանը մեր հաճախակի զրույցների ժամանակ ասում էր՝ «Կարենիս շատ նման բաներ ունես»:
Աստված հոգիդ լուսավորի, Կարեն Սերոբի Դեմիրճյան»: