Մոսկվան դժգոհ է իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ռուսաստանի մասին Փաշինյանի հայտարարություններից
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի մասին հայտարարությունները իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում տոնով անընդունելի են, Մոսկվայում՝ ծայրահեղ դժգոհ են։ Այս մասին ТАСС-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Մոսկվան չափազանց դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի հայտարարություններից և օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունից, դրանք իրենց տոնով և բովանդակությամբ անընդունելի են՝ նպատակ ունենալով սեփական սխալ հաշվարկների և սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնել»,- ասել է աղբյուրը։
Ըստ դիվանագիտական աղբյուրի՝ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասի տարածաշրջանից՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, բայց Երևանը չպետք է դառնա Արևմուտքի գործիքը՝ Ռուսաստանի Դաշնության դուրսմղման համար համար։
Հայաստանի վարչապետը հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության՝ տարածաշրջանից հեռանալու հնարավորության մասին. «Փաստորեն, նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ օգտագործելով Երևանը որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Սակայն դա պետք է երկկողմանի երթևեկությամբ փողոց լինի. Հայաստանը ևս չպետք է դառնա Ռուսաստանի արտամղման՝ Արևմուտքի գործիքը», - ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և ապացուցված գործընկերություն»։