Արմատական փոփոխությունների հիման վրա պետք է իրականացվեն ապագա բարեփոխումները․ Սուրեն Պետրոսյան
Политика«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը շարունակում է իր նախընտրական քայլարշավն այս անգամ Նոր-Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածում։ Կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն անմիջական շփում ունեցավ տեղի բնակիչների հետ՝ ներկայացնելով քաղաքական ուժի օրակարգը։
Կուսակցության նախագահը վստահեցրեց , որ միայն արմատական փոփոխությունների հիման վրա են հնարավոր իրականացնել ապագա բարեփոխումները։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ունի համոզմունք, որ միայն զորեղ հասարակությունը կարող է դառնալ իր ճակատագրի հիմնական դերակատարը։