Բացե՛լ Լաչինի միջանցքը. Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև կազմակերպվելու է ցույց
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 20-ին՝ ժամը 12:00-ին (կեսօրին), Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև կազմակերպվելու է ցույց՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող եւ այն անհապաղ վերացնելու վերաբերյալ բանաձեւ ընդունելու պահանջով:
Ցույցին մասնակցելու են հայ համայնքի ներկայացուցիչներ Նյու Յորքից, Նյու Ջերսիից, Տորոնտոյից, Բոստոնից, Վաշինգտոնից, Ֆիլադելֆիայից, Քլիվլենդից և Հյուսիսային Ամերիկայի այլ քաղաքներից:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթից ավելի է՝ ի պաշտպանություն Արցախի, ամերիկահայերը անհնազանդության ակցիաներ են իրականացնում: Նախ, նրանք Բըրբանք քաղաքում, որտեղ տեղակայված է կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակը, ակցիա էին սկսել եւ հանդիպում պահանջել Շիֆի հետ: Հայ ակտիվիստները կոնգրեսականից պահանջում էին գնալ Արցախ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին։ Մի քանի օր անց Ադամ Շիֆը համաձայնել էր ընդունել հայերին: Հանդիպմանը կոնգրեսականը տեղեկացրել է, որ շուտով Հայաստան է գալու ամերիկացի այլ կոնգրեսական: Կոնգրեսական Ադամ Շիֆի հանդիպումից հետո ամերիկահայերը իրենց բողոքի ակցիաները շարունակում են Լոս Անջելեսի արեւմուտքում գտնվող Ուիլշիր Բուլվարի եւ Գրենվիլ պողոտայի խաչմերուկում, որը կրում է «Արցախի Հանրապետության հրապարակ» անունը: Այս հրապարակին կից է նաեւ Ադրբեջանի հյուպատոսարանի շենքը, որը ամերիկահայերը շրջափակել էին: