Աշոտ Աղաբաբյանը՝ Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու
ПолитикаԺամանակակից հայ գրականության և հրապարակախոսության մեջ իր ուրույն ոճով ու ձեռագրով առանձնացող Aghababyan A-shը միացել է մեր թիմին։
Նա Երևանի ավագանու ընտրություններում լինելու է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուներից։
Մեծանուն մտավորականի գրականությունը մեր միջավայրի, քաղաքականության, մեր երկրում ու մայրաքաղաքում կատարվողի մասին է։ Մեզնից շատերը հենց նրա գործերի շնորհիվ է սկսել սիրել ժամանակակից հայ գրականությունը։
Երևանում ընթերցանության նոր մշակույթ, գրքի ու գրականության նկատմամբ սեր տարածել․ այս մղումներով է նա նաև իր մասնակցությունն ունենալու Երևանի ավագանու կազմում։
Հակիրճ Աշոտ Աղաբաբյանի գրական գործունեության մասին․
• Գլխավոր խմբագիր է աշխատել «Հայաստանի Հանրապետություն», «Հայաստանի Զրուցակից» և «Собеседник Армении», «Հայացք», «Փաստ» թերթերում և իր հիմնադրած Nyut.am, Strela.am լրատվական կայքերում։
• Հեղինակ է 9 գրքի՝ «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդ», «Գաղտնիքների տիրակալը», «Վերջին անգամ ենք ապրում», «Գաղութ», «Արտերն սպասում են հնձվորի», «Ապրիր և ապրեցրու», «Սև հովազ-1» և «Սև հովազ-2»։
• 2022թ արժանացել է «Տարվա լավագույն հայ հեղինակ» մրցանակին՝ ամենապահանջված, ամենաշատ վաճառված գրքերի համար:
• Վերջին 5 տարում ամենաշատ տպագրված և վերահրատարակված գրքերի հեղինակն է։
• Ա․ Աղաբաբյանի վեպերը վերահրատակվել են 5-8 անգամ, թարգմանվել են պարսկերեն, ռուսերեն, անգլերեն։