Հասարակական տրանսպորտը Երևանում պետք է լինի անվճար. Վիկտոր Մնացականյան
ПолитикаՎիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեր հաշվարկների և վերլուծությունների համաձայն՝ հնարավորություն կա Երևանում հասարակական տրանսպորտը դարձնել ԱՆՎՃԱՐ: Ավելին, մենք համարում ենք, որ այն պե՛տք է լինի #ԱՆՎՃԱՐ: Մենք ունենք դա իրականություն դարձնելու հստակ ծրագիր։
«Հաղթանակ» կուսակցության ծրագրի համապատասխան կետը ենթադրում է հասարակական տրանսպորտի ոլորտի արմատական և ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ բարեփոխում. սա ունի նաև սոցիալական բաղադրիչ:
Այս բարեփոխումը, որը կլինի պիլոտային, կխթանի, որպեսզի հասարակական տրանսպորտը դառնա գերակայող փոխադրամիջոց, այսինքն՝ բնակչության ավելի լայն խավեր նախընտրեն օգտվել հասարակական տրանսպորտից, անկախ իրենց սոցիալական վիճակից։ Այն նաև կնպաստի քաղաքի կենտրոնը ավտոմեքենաներից բեռնաթափելուն։