Հայկ Մարությանի՝ ավագանու ընտրություններին մասնակցելը դրական եմ գնահատում. Մանե Թանդիլյան
ПолитикаԵրեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելը դրական եմ գնահատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Թանդիլյանն ասաց, որ իրենց շանսերը գնահատում է բարձր:
«Մեր նախընտրական ցուցակը պատրաստ է, սակայն դեռ չենք դիմել ԿԸՀ: Ցուցակում ընգրկված անձանց անունները պաշտոնապես կհրապարակենք առաջիկա օրերի ընթացքում»,- ասաց Մանե Թանդիլյանը:
Հիշեցնենք, որ առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է, իսկ գրանցումը կիրականացվի մինչեւ օգոստոսի 18-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից, կավարտվի սեպտեմբերի 15-ին։ Հուլիսի 14-ի դրությամբ Երեւանի ընտրողների թիվը 823 559 է՝ մինչդեռ 2018 թվականին եղել 848 343։
Մինչ օրս Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» (Տիգրան Ավինյան), «Ապրելու երկիր» (Մանե Թանդիլյան), «Լույս» (Դավիթ Խաժակյան), «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության), «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան), «Ուժը Հայրենյաց» (Նելլի Հարությունյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան) կուսակցությունները։