Սահմանադրությունը վերստին պետք է լինի ու մնա մեր պետական, քաղաքական, հասարակական ու սոցիալական կյանքը կարգավորող հիմնարար փաստաթուղթը
Политика«Իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով»
Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է։
Այս կարևոր պետական խորհրդանիշի օրը տոնելով՝ մենք վերահաստատում ենք Մայր Օրենքում ամրագրված բոլոր արժեքներն ու գաղափարները. այն է՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է։
Սահմանադրությունը վերստին պետք է լինի ու մնա մեր պետական, քաղաքական, հասարակական ու սոցիալական կյանքը կարգավորող հիմնարար փաստաթուղթը, որում ամրագրված յուրաքանչյուր կետ կնպաստի քաղաքացու՝ իր իրավունքների լիարժեք իրացմանը։