Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարելու եմ ՔՊ շտաբը․ Արմեն Փամբուխչյան
ПолитикаԻնձ վստահվել է ղեկավարել Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ դա իր համար բավարար է, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո նման գործառույթ իրականացնի։
Նա պատասխանեց, որ այն բարձր պատասխանատվության վստահություն է, որովհետև Երևանի ընտրություններն ունեն կարևորություն։
Թե ինչ է անելու Փամբուխչյանը Երևանի ավագանու ընտրություններց հետո, դեռ չգիտի։
Նրա խոսքով՝ հետագայում որևէ պաշտոն զբաղեցնելու մասի առայժ քննարկում չկա, եթե նման քննարկում լինի, սիրով կարձագանքի։ Հիմա քաղաքական որոշում է կայացվել Երևանի ընտրություններում նախընտրական շտաբ ղեկավարելը։
Հարցին, թե դժվար չի լինելու իր համար Տիգրան Ավինյանի համար քվե հավաքել, քանի որ սոցհարցումներով ՔՊ-ի վարկանիշն անկում է ապրել, նա արձագանքեց․
«Չգիտեմ՝ ինչ սոցհարցումների մասին է խոսքը։ Մեր ունեցած տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունի բավականին մեծ ռեյտինգ ի դեմս մեր թեկնածու Տիգրան Ավինյանի»,- եզրափակեց Փամբուխչյանը։
Հիշեցնենք, որ Փրկարար ծառայությունն արդեն իսկ մտել է ՀՀ ներքին գործերի նախարարության կազմի մեջ, իսկ հունիսի 30-ից ԱԻ-ն արդեն դադարեցնելու է իր գործունեությունը։