Վարժական հավաքների ներգրավվում են տարբեր տարիների զինվորական ծառայությունից արձակված պահեստազորայիններ․ ՊՆ
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վարժական հավաքների ներգրավվում են տարբեր տարիների զինվորական ծառայությունից արձակված պահեստազորայիններ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Վարժական հավաքներին ներգրավվում են պահեստազորում հաշվառված բոլոր քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով պիտանի են (առողջական վիճակի պատճառով) կանչվելու վարժական հավաքներին»,- պարզաբանեց Թորոսյանը՝ շեշտելով, որ սահմանափակում է նախատեսված միայն պարտադիր զինվորական ծառայությունից զորացրաված այն անձանց համար, ովքեր կարող են վարժական հավաքների կանչվել զորացրման օրվանից ոչ շուտ քան մեկ տարի հետո։
Նշենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքայան էջում գրել էր, որ ինչո՞վ պետք է բացատրել այն երևույթը, երբ հավաքների են հրավիրվում 3-4 տարի առաջ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած, 44-օրյա պատերազմին մասնակցած անձինք:
«Եթե վերջիններս 3 տարի առաջ ծառայության մեջ են գտնվել, ապա դեռ նորմալ մարզավիճակում են» և նրանց վարժական հավաքների ներգրավելու նպատակահարմարություն չկա:
Ավելին՝ այստեղ