Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է․ ՔԿ
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա փոխանցմամբ՝ վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցնելու որոշում։
Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամատար Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր պատերազմական 2 դրվագով․ առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման հայտնի օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։