«Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ. Ավետիք Չալաբյան
ПолитикаՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Հինգշաբթի երեկոյան «Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մենք մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան օր օրի թափ հավաքող այս նախաձեռնության հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ, իսկ տեղի ունեցած քննարկումը և դահլիճի մարտական տրամադրությունը գերազանցեց բոլոր հնարավոր սպասելիքները:
Ավելի մանրամասն՝ հետագա նյութերում, իսկ մինչ այդ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կազմակերպչական թիմին՝ հսկայածավալ աշխատանքի, իսկ մեզ միացած բոլոր աջակիցներին՝ իրենց վստահության և մեզ այսպիսի ոգևորություն փոխանցելու համար: