«Հայաքվե»-ի մեր մարզային քարոզարշավը սկսում ենք Գյումրիից. Ավետիք Չալաբյան
ПолитикаՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Մենք «Հայաքվե»-ի մեր մարզային քարոզարշավը սկսում ենք Գյումրիից:
Հունիսի 4-ին՝ ժամը 15:00-ին, Գյումրիի Արաքս հյուրանոցում «Համախմբում» շարժումը և «Ազգային արժեք» ակումբը համատեղ մեր համախոհների ուշադրությանը կներկայացնեն «Հայաքվե» նախաձեռնությունը, նրա կարևորությունը Հայաստանի նոր կապիտուլացիան կանխելու գործում, մեր առաջիկա անելիքները, ու կպատասխանեն բոլոր հուզող հարցերին:
Գյումրիում և Շիրակի մարզում ապրող մեր բոլոր համախոհներին հրավիրում եմ մասնակցելու հավաքին, Երևանից և այլ մարզերից մեկ օրով Գյումրի այցելելը և նրա յուրօրինակ մթնոլորտը վայելելը ևս չի խանգարի! Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում եմ զանգահարել 093033238 հեռախոսահամարով, նախապես ցուցակագրվել մասնակցության համար: Մինչ հանդիպում Գյումրիում!