Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպա. Ալեն Սիմոնյանն ընդունել է սլովենացի գործընկերոջը
ПолитикаՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը:
Ընդլայնված կազմով հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների համատեքստում` բարձր գնահատելով երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ կապերը:
Սլովենացի գործընկերը, լսելով հետպատերազմյան իրավիճակին վերաբերող մանրամասները, նշել է, որ իրենց երկրում հետեւում են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանի տարածքում առաջացած իրադրությանը եւ ծանոթ են Լաչինի միջանցքի ճգնաժամին: Նրա խոսքով սլովենացիների համար խաղաղությունը կարեւոր եւ կենսական արժեք է, իսկ ադրբեջանական ագրեսիան մտահոգիչ ու դատապարտելի է, ինչը խանգարում է կառուցողական երկխոսությանը:
Սլովենիայի ԱԺ նախագահին ընդունել են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: