Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան
ПолитикаԱլիևի այսօրվա հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կամ ցեղասպանությունն իրագործելն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Այս իսկ պատճառով ես տեղափոխվել եմ Արցախ և միշտ խոսել եմ դրա մասին։ Ինչպիսի՞ն է այս դեպքում պաշտոնական Երևանի դիրքորոշումը. շարունակել Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների հետ կապված դեմոգոգիան այլևս հնարավոր չէ։ Նա ցանկանում է վերացնել կամ որպես ստրուկների վերաբերվել Արցախում ապրող հայերին: Ալիևի առաջարկած մոդելը նվաստացուցիչ և անպատիվ կյանքն է՝ ատրճանակը մեր ճակատին պահած։
Ուզում եմ վերահաստատել այն ամենը, ինչ ասել եմ Հակոբավանքի իմ ելույթում։
Մենք երբեք դրա հետ չենք համաձայնվի։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես», - գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Արցախի բնակչությունը «պետք է ենթարկվի Ադրբեջանի օրենքներին» (չակերտները՝ Tert.am): Նրա խոսքով՝ արցախահայության համար մնացած «միակ ճանապարհը» (չակերտները՝ Tert.am) «Ադրբեջանի օրենքներին ենթարկվելն է, Ադրբեջանի հավատարիմ, նորմալ քաղաքացի դառնալը, «պետական ատրիբուտները աղբարկղը նետելը և խորհրդարանը ցրելը» (չակերտները՝ Tert.am)։