Գագիկ Ծառուկյանի մեսիջները պետք է դառնան հանրային դիսկուրսի առարկա․ Աբովյան
ПолитикаՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքում գրում է․
Երեկվանից սոցցանցերում, մամուլում, տելեգրամում շատ ակտիվ քննարկվում է երկու հարց ։
Առաջին հարցն այն է , թե ինչպե՞ս է ստացվել ,որ հասարակության մեջ տիրող տոտալ անտարբերության ու համատարած ապատիայի պայմաններում Գագիկ Ծառուկյանի գլխավորած երեկվա քայլերթին մասնակցեցին հազարավոր մարդիկ։ Իհարկե շատ կարևոր է հասկանալ այս հարցի պատասխանը և կարծում եմ այս հարցին իմ գործընկերները առաջիկայում հանգամանորեն կանդրադառնան։
Ես իրականում կխնդրեի մեզ կենտրոնանալ այն մեսիջների վրա, որոնք նախօրեին տվել է Գագիկ Ծառուկյանը ։
1, Առաջին անհրաժետ քայլը ներքին համերաշխության գնալն է։ Մեր ազգային վերելքը սկսվելու է ներքին համերաշխության հաստատման պահից։
2, Ինչպես ցանկացած պետություն և ցանկացած ժողովուրդ, մենք ունեցել ենք ձախողումներ և տապալումներ, սակայն պետք է ուժ ունենանք՝ տեր կանգնելու նաև դրան։
3, Ֆաշիզմի դեմ պայքարում փոքր Արցախը տվել է 45 հազար մասնակից, բազմաթիվ գեներալներ, մարշալներ, հերոսներ և այսօր շրջափակման մեջ գտնվող Արցախն ունի բոլոր բարոյական իրավունքները՝ միջազգային հանրությունից աջակցություն և պաշտպանություն պահանջելու։
Կարծում եմ Գագիկ Ծառուկյանի հենց այս մեսիջները պետք է դառնան հանրային դիսկուրսի առարկա։