Մեր երկրում ովքեր բռնացել են մեր քաղաքացիների ազատության և իրավունքների վրա, իրենք կկանգնեն արդարադատության առաջ. Ավետիք Չալաբյան
ПолитикаՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրեկի բարեկամներ,
Ուրախությամբ հայտնում եմ, որ այսօր Երևանի առաջին ատյանի դատարանը արդարացրել է Խաչատուրովների մարտական ընտանիքի կրտսեր որդուն՝ Իգորին։
Իգորը Խաչատուրովը մեղադրվում էր անցած տարի ցույցերի ընթացքում ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու անհեթեթ հոդվածով, թեև բոլորս տեսել ենք, թե իրական բռնությունը ովքեր էին կիրառում։ Արդյունքում Իգորը մոտ երկու ամիս անցկացրեց անազատության մեջ, սակայն այսօր դատարանը վերջապես վերականգնեց արդարությունը։
Շնորհավորելով Իգոր Խաչատուրովին, և ցանկանում եմ, որ այս վարչակարգի կամայականություններից տուժած բոլոր արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ արդարությունը առաջիկայում վերականգնվի։ Հատուկ ցանկանում եմ նշել Իգորի ավագ եղբոր՝ գեներալ Գեորգի Խաչատուրովի մասին, որին այսօր վարչակարգը ժամկետանց և արհեստածին մեղադրանքով փորձում է օր ավել պահել անազատության մեջ։
Նաև անկեղծ հավատում եմ, որ մեր երկրում իշխանության փոփոխությունից հետո, բոլոր նրանք, ովքեր բռնացել են մեր քաղաքացիների ազատության և իրավունքների վրա, իրենք կկանգնեն արդարադատության առաջ։