Ավարտվեցին «Հայրենիք» կուսակցության «Անվտանգության ակադեմիա» կրթական ծրագրի 2-րդ հոսքի դասընթացները
ПолитикаՄայիսի 6-ին տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության «Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական
ծրագրի 2-րդ հոսքի շրջանավարտների հավաստագրերի հանձնումը։
Շուրջ չորս շաբաթ տարբեր մասնագիտություններ և զբաղվածություն ունեցող 50 երիտասարդ Հայաստանից և 20 երիտասարդ Արցախից՝ առցանց ռեժիմով, հնարավորություն ունեցան «Անվտանգության ակադեմիայի» շրջանակում ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ դասախոսություններ լսել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի, ընթացիկ գործընթացների, ի հայտ եկած ռիսկերի, սպառնալիքների, ինչպես նաև հնարավորությունների և հավանական զարգացումների շուրջ։ Ծրագրի մասնակիցները, մեկ տասնյակից ավել ինտենսիվ դասընթացներից բացի, մասնակցեցին նաև ճանաչողական այցերի և գործնական պարապմունքների։
«Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրի գլխավոր առավելություններից է այն, որ այստեղ
կրթական պրոցեսն հիմնված է ինտերակտիվ հաղորդակցության վրա, ինչի շնորհիվ երիտասարդները ոչ միայն գիտելիքներ են ստանում, այլև մտագրոհային քննարկումների, վերլուծությունների, հատուկ մեթոդներով խմբային աշխատանքների միջոցով հնարավորություն են ունենում գործընթացների մոդելավորում տեղայնացում իրականացնել՝ փորձելով հիմնախնդիրները դիտարկել կոնկրետ իրավիճակներում, հանգամանքներում և դեպքերում։
Ակադեմիայի շրջանակում մասնակիցները նաև հայրենաճանաչողական այց են կատարել դեպի Մակարավանք, ինչպես նաև հնարավորություն են ունեցել մասնակցել կրակային պատրաստության ուսումնական վարժանքի և զարգացնել իրենց կրակային հմտությունները։
«Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագիրը շարունակական է լինելու․ հաջորդ հոսքի
ընդունելության մասին կհայտարարվի առաջիկայում։