Երևանի իշխանազավթմանը դեմ չգնացող ուժը հանցակից է․ Մանե Թանդիլյան
Политика«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեր պահանջը բխում է իրավական, այլ ոչ թե՝ պատկերացումներով պետություն ունենալու տեսլականից. կատարել օրենքի պահանջը։
Երեւանը պետք է օր առաջ ազատվի չընտրված, երեւանցուց երբեւէ քվե չստացած մարդու կամայականությունները թույլ տվող ավագանուց։ Երեւանցին տվել է քվե ավագանուն, որպեսզի իրացնի իր իշխանությունը՝ ընտրի քաղաքապետ։
Դա չանելը եւ շարունակել գոյությունը նշանակում է իշխանազավթում։ Մենք դա չենք հանդուրժելու՝ հանուն երեւանցու արժանապատվության եւ իրավական պետության կայացման։