Համասեռամոլների պաշտպան ՀԿ-ները՝ ընդդեմ ԱԺ նախագահի
ПолитикаՍորոսական կազմակերպությունների սերը առ Նիկոլ Փաշինյան ու նրա գլխավորած վարչախումբ, հայտնի է բոլորին։ Տարիներ շարունակ իբր իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող այդ կառույցները ձկան պես լուռ են եղել վերջին հինգ տարիներին, ծվծվոցով արձագանքել իշխանության ապօրինություններին, մինչդեռ ամենահասարակ զանցանքի համար խստաշունչ հայտարարություններ էին անում նախկին իշխանությունների օրոք։
Կասկածելի ֆինանսավորում ունեցող, կասկածելի հետագծով ապրող, և կասկածելի սեռական կողմնորոշումների այդ պաշտպանների սերը փաշինյանական վարչախմբի նկատմամբ անվերապահ չէ։ Ավելին, վերջին շրջանում ՔՊ-ականներից ոմանք դարձել են նույն այդ ՀԿ-ների թիրախը։ Այսօր էլ մեկ տասնյակ ՀԿ-ներ տարածել են հայտարարություն ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, և մեղադրանքի սլաքները ուղղել բացառապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղղությամբ։
«Որպես նախկին արարքի իրավական և քաղաքական հետևանքների բացակայության արդյունք՝ ՀՀ ԱԺ նախագահն այս անգամ սպառնացել է «թքել» պատգամավորների վրա»,- գրել են ՀԿ-ները։ Ի դեպ, հենց միայն Ալեն Սիմոնյանի կոշտ միջամտությամբ երեկ հաջողվեց խուսափել անցանկալի հետևանքներից, «Քաղպայմանագրի» պատգամավորներն էլ զոռ չտվեցին իրենց ոտքերին ու ձեռքերին։
Որ Ալեն Սիմոնյանի ու համասեռամոլների պաշտպանների ջրերը մի առվով չեն գնում, վաղուց էր հայտնի։ Բայց որ այդ կազմակերպությունները հանուն ԱԺ նախագահին հարվածելու մի կողմ կդնեն Փաշինյանի թիմին չհարվածելու իրենց «սկզբունքները», նորություն էր։ Թերևս, այլ աղբյուրից են հրահանգը ստացել։