Իշխանության ապազգային քաղաքականության արդյունքում սփյուռքն օտարվում է հայրենիքից. Իշխան Սաղաթելյան
ПолитикаՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ամփոփելով ԱՄՆ կատարած 10֊օրյա աշխատանքային այցս, որի ընթացքում բազմաթիվ կուսակցական, համայնքային եւ ժողովրդային հանդիպումներ ունեցա Արեւելյան եւ Արեւմտյան ափերում, հարկ եմ համարում արձանագրել․
- պատերազմից հետո, պայմանավորված նաեւ երկրի ներկա իրավիճակով, Սփյուռքը հիասթափության եւ անորոշության մեջ է,
֊ չնայած վերոնշյալ հանգամանքին, տասնյակ հազարավոր հայեր ամբողջ աշխարհում ամեն օր ապրում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հոգսերով, ճանապարհներ են փնտրում հայկական երկու պետություններին օգտակար լինելու համար,
- Սփյուռքի ազգային կառույցները հսկայական աշխատանք են իրականացնում հայապահպանության, ազգային սերունդ կրթելու, ազգային ավանդույթներին, արժեքներին ու արմատներին մշտահաղորդ լինելու ուղղությամբ,
- հայկական Սփյուռքը ունի մեծ ներուժ եւ կարողություն, ինչը ոչ միայն լիարժեք չի օգտագործվում, այլեւ հակառակը, օրվա իշխանության ապազգային քաղաքականության արդյունքում օտարվում է Հայրենիքից:
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը կենսական հրամայական է։