Կանայք աշխարհին նայում են յուրահատուկ՝ ուրույն հայացքով. Մանե Թանդիլյան
ПолитикаԱպրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
Կանայք աշխարհին նայում են յուրահատուկ՝ ուրույն հայացքով. նրանք տեսնում են գեղեցիկը, սքանչելին ու տարբերվողը, բայց և տեսնում են խնդիրները, ցավը, բացերն ու դժվարությունները։ Կնոջ հայացքը խորունկ է, խոսուն և ազդեցիկ։
Մարտի 8 -ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա տաղանդավոր կին լուսանկարչուհիների աշխատանքների ցուցահանդեսը՝ «Կնոջ հայացքը» խորագրով։
Այս բացառիկ աշխատանքները ներկայացնում են մարդկային տարբեր պատմություններ, կանանց հայացքն ու աշխարհընկալումը հասարակական տարբեր խնդիրներին։
Ցուցահանդեսը տեղի կունենա Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (Աբովյան 64, Խաչատուր Աբովյանի արձանի մոտ):
Ցուցադրությունը բաց է լինելու մինչև մարտի 10-ը։