«Համախմբում» շարժումը օժանդակություն կուղարկի Սիրիա
ПолитикаՀասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի շուրջ բարձրացած աժիոտաժը, և ՀՀ իշխանությունների հակասական քայլերը ստվերել են այն կարևորագույն իրողությունը, որ նույն երկրաշարժից նաև մեծապես տուժել է բարեկամական Սիրիան, և մասնավորապես նրա հոծաթիվ հայկական համայնքը:
Այսօր մեր «Համախմբում» շարժման պատվիրակությունը այցելեց Հայաստանում Սիրիայի դեսպանություն, մեր զորակցությունը հայտնելու նրա բարեկամ ժողովրդին: Հանդիպելով դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ, մենք նաև քննարկեցինք երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին անհապաղ օժանդակություն հասցնելու հիմնական տարբերակները, հաշվի առնելով նաև, որ երկիրը գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ:
Առաջիկա օրերին մենք կիրականացնենք այդ աշխատանքները, կենտրոնանալով դեղամիջոցների և ձմեռային պայմաններում առաջին անհրաժեշտության տարբեր իրերի վրա: Եթե ցանկություն ունենաք մասնակցելու մեր այս օժանդակությանը, կարող եք գրել ինձ անձնական նամակով, մինչ այդ շնորհակալ եմ բոլոր մեր այն գործընկերներին, որոնք արդեն պատրաստակամություն են հայտնել օժանդակություն տրամադրել անելանելի պայմաններում հայտնված մեր հայրենակիցներին և բարեկամներին: