Երեխաների անդադար պահանջը մեկն էր՝ ուզում ենք գնալ տուն՝ Արցախ. Մեսրոպ Առաքելյան
ПолитикаԱրցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
Արցախի այս երեխաները 1,5 ամիս դարձել էին մեր առօրյայի անբաժան մասը։
Թեև նրանց ամեն օրն անցավ հագեցած ու շատ հետաքրքիր, բայց միշտ մի բան պակասում էր։ Անխոս, ծնողների կարոտը ակնառու էր, բայց երեխաների անդադար պահանջը մեկն էր՝ ուզում ենք գնալ տուն՝ Արցախ...
Այսօր արդեն նրանք Արցախում են՝ շրջափակման մեջ՝ իրենց, իրենց ծնողների, Արցախի իշխանությունների գիտակցված որոշմամբ՝ միանալու պայքարին՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի արժանապատվության։