Ադրբեջանցիները վայնասուն բարձրացնելու հերթական առիթն են ստացել
ПолитикаԱդրբեջանցիները վայնասուն բարձրացնելու հերթական առիթն են ստացել։ Պատճառը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն է։
Վերջինս բավական ուշագրավ քարոզչական հնարք է օգտագործում իր բոլոր տեսանյութերում, մասնավորապես տեսագրություններ իրականացնում է աշխատասենյակի այն հատվածում, որտեղ իր մեջքի ետևից երևում են Լիոնիդ Ազգալդյանի և Մոնթե Մելքոնյանի լուսանկարները։
Թե՛ ֆեյսբուքում և թե՛ յութուբում նման լուսանկարների տարածումը, ինչպես նաև սոցցանցային ալգորիթմներին այդ լուսանկարներին սովորեցնելը բավական դրական և ուշագրավ քայլ է, այն իմաստով, որ տևական ժամանակ ադրբեջանցիների ջանքերով Մոնթե Մելքոնյանի լուսանկարների տարածումը արժանանում է անմիջապես արգելափակման։
Նույնիսկ Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ նամակ են հղել ֆեյսբուքի կենտրոնակայան, սակայն հարցն այդպես էլ չի կարգավորվել և այժմ Արցախի պետնախարարի կողմից նման քարոզչական հնարքի օգտագործումը ցնցումների է մատնել ադրբեջանական սոցցանցերին ու ԶԼՄ-ներին, որոնք հայկական կողմին մեղադրանքներ հասցեագրելու առիթը բաց չեն թողնում։
Ամեն դեպքում փաստն այն է, որ Արցախի պետնախարարին հաջողվել է ևս մեկ դրվագով կատաղեցնել ադրբեջանցիներին, իսկ նրա այս ուշագրավ քայլը հնարավոր կլինի օգտագործել սոցցանցերում թե՛ Մոնթե Մելքոնյանի, թե՛ Հայաստանի այլ ազգային հերոսների լուսանկարների արգելաբացման, դրանք տեղադրելու համար օգտատերերին չթիրախավորելու նպատակով։
Կարինե Մկրտումյան