Ռուբեն Վարդանյանի դեմ արշավը հատում է անհեթեթության եզրագիծը
ПолитикаԱրցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ ծայր առած հակաքարոզչությունը, ֆեյքային գրոհներն ու մեղադրանքները հաճախ հատում են տրամաբանության բոլոր սահմանները։ Արցախի պետնախարարին մեղադրում են հնարավոր ու անհնարին բոլոր մեղքերի մեջ, սակայն, ինչպես լինում է սովորաբար, վարկաբեկվում են հենց ցեխարձակողները։
Հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառումն այնքան անհեթեթ և հակատրամաբանական էր, որ անգամ Ռուբեն Վարդանյանին, մեղմ ասած, չսիրողներն էին ստիպված եղել արձանագրել այդ փաստը։ Ոչ ավել, ոչ պակաս, Թաթուլ Հակոբյանը հայտարարել է, թե Լաչինի միջանցքի փակման, Հայաստան-Ադրբեջան այս լարվածության պատճառներից մեկը, Արայիկ Հարությունյանի՝ առանց Հայաստանի և առանց Ռուսաստանի գիտության՝ Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարար նշանակումն է:
Աղետ գուժելով՝ Հակոբյանը գրել է, թե պետք է լրջորեն քննարկել Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնում նշանակվելու նպատակահարմարությունը:
Թե ում ջրաղացին է ջուր լցնում Թաթուլ Հակոբյանը՝ նման կոչերով, մի օր, թերևս, կպարզվի։ Բայց գրառումն անյքան անլուրջ էր ինքնին, որ նույնիսկ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, երդվյալ հակառուս Ալեքսանդր Բոժկոն էր նրա էջում տարակուսանք հայտնել, ինչպես է հնարավոր Ռուսաստանի հսկողության տակ գտնվող Արցախում առանց ռուսական կողմի թույլտվության Արցախի պետքարտուղար նշանակել։
«Նորմալ մարդ կհավատա՞»,- ապշել էր նախկին դեսպանը։ Լրագրողի գրառումն անհավատալի էր համարել քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ նկատելով, որ ռուսական խաղաղապահության գոտում չի կարող պետնախարար, այն էլ' այսպիսի հարցերում բանակցորդ նշանակվել Ռուսաստանում միլիոնատեր դարձած Վարդանյանը առանց Ռուսաստանի գիտության։
Ընդսմին, փաստենք, որ թե՛ այս, թե՛ այլ տեղեկատվական «բադիկները», Ռուբեն Վարդանյանի ուղղությամբ ֆեյքային գրոհները, անհեթեթ մտքերի կույտերը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, ի վերջո, առնվազն Արցախում այս օրերին պայքարող 120 հազար մեր հայրենակիցներն իրենց աչքով են տեսնում, թե ով ով է, ու ինչպես է աշխատում։
Վարդան Ապրեսյան