Աշխարհում ամենաթանկ արվեստի գործը կդառնա Սաուդյան Արաբիայի Լուվրի» գլխավոր ցուցանմուշը
CultureԱշխարհում ամենաթանկ արվեստի գործը կդառնա Սաուդյան Արաբիայի Լուվրի» գլխավոր ցուցանմուշը, քանի որ երկիրը ձգտում է օգտագործել Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը զբոսաշրջիկներ ներգրավելու համար։
Թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը 2017թ. գնել է «Աշխարհի փրկչին», որը վերագրվում է իտալացի նկարչին, 450 մլն դոլարով։ Արվեստի գործը տարիներ շարունակ պահվել է Ժնեւում, բայց հիմա թագաժառանգ Մուհամեդը ցանկանում է այն օգտագործել որպես «խարսխային օբյեկտ», որպեսզի գրավի միլիոնավոր զբոսաշրջիկների՝ գալ Էր Ռիադ։
Փրինսթաունի համալսարանի մերձավորարեւելյան հետազոտությունների պրոֆեսոր Բերնարդ Հեյքելի (Bernard Haykel) խոսքով՝ արքայազնը ցանկանում է «կառուցել շատ մեծ թանգարան Էր Ռիադում»։
BBC-ի նոր վավերագրական ֆիլմում («Թագավորություն. աշխարհի ամենահզոր արքայազնը») Հեյքելն ասել է, որ թագաժառանգին հարցրել է «Աշխարհի փրկչի» գտնվելու տեղի մասին, եւ նա ասել է, որ կցանկանար այն օգտագործել Լուվրի իր «պատճենի» համար։ Նրա կարծիքով՝ այցելուների 90 տոկոսը երկիր կգա, որպեսզի տեսնի Լեոնարդոյի «Մոնա Լիզան»։
«Գաղափարն այն է, որ դուք կունենաք Լեոնարդոյի կտավը, որը կախված կլինի այդ թանգարանում եւ կգրավի զբոսաշրջիկներին։ Դուք նաեւ կարող եք այլ կերպ նայել դրան եւ ասել, որ սա Հիսուսի ամենակարեւոր նկարներից մեկն է արեւմտյան աշխարհում, եւ մենք ունենք այն»,- նշել է Հեյքելը։
BBC2-ի վավերագրական սերիալը ուսումնասիրում է թագաժառանգի ձգտումը՝ Սաուդյան Արաբիան վերածել մշակութային կենտրոնի, ինչպես նաեւ նրա գահ բարձրանալը։
Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցի ձեռքբերումը 2017թ. արվեստի գործերի ամենադրամատիկ գնումներից մեկն է վերջին հարյուրամյակում։ Աճուրդների շարքը 100 մլն դոլարից շատ ավելի է բարձրացրել նրա արժեքը։
Ավելի ուշ պարզվել է, որ կտավը սկզբում գնել էին Միացյալ Նահանգներում 2005թ. 1 175 դոլարով։ Այն վերջնականապես վերագրվել է Լեոնարդոյին այն բանից հետո, երբ կատարվել են պահպանման զգալի աշխատանքներ Լոնդոնի Ազգային պատկերասրահում 2011թ. ցուցադրվելուց առաջ։ Սակայն արվեստի աշխարհի ներկայացուցիչներից ոմանք կարծում են, որ կտավը պատկանում է Լեոնարդոյի աշակերտներից մեկին կամ առհասարակ մեկ այլ նկարչի, ինչը մատնանշում է կտավի ցածր որակը այնպիսի գործերի համեմատ, ինչպիսին է «Մոնա Լիզան»։