Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Եվրախորհրդարանի ընտրություններն ավարտվել են. ծայրահեղ աջերը զգալի հաղթանակ են գրանցել

International

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրամիության անդամ 27 երկրում տեղի են ունեցել Եվրախորհրդարանի ընտրություններ, որոնց նախնական արդյունքները քաղաքագետները որակել են Եվրոպայի «աջ շրջադարձ»:

Ինչպե՞ս և ո՞ւմ օգտին են քվեարկում

Եվրախորհրդարանի ընտրություններում յուրաքանչյուր երկիր կազմում է մեկ կամ մի քանի ընտրատարածք։ Քվեաթերթիկներում հայտնվում են ազգային կուսակցությունների ներկայացուցիչներ կամ անկախ թեկնածուներ: Եվրոպական մակարդակով նրանք միավորվում են եվրոպական քաղաքական կուսակցություններում, որոնք կազմում են Եվրախորհրդարանի խմբակցությունները։ Կուսակցությունները որոշում են ընտրությունների հիմնական թեկնածուներին: Եվրախորհրդարանում ներկայացուցիչների թիվը տարբեր է բոլոր երկրների համար՝ այն նորովի է որոշվում յուրաքանչյուր ընտրությունից առաջ, օրինակ՝ Բելգիայից՝ 22 պատգամավոր, Իտալիայից՝ 76, իսկ ընդհանուր՝ 720։ Թիվը որոշվում է բնակչության թվին համամասնորեն հաշվարկված քվոտայով, բայց ոչ պակաս, քան վեց պատգամավոր, ոչ ավելի, քան 96։

Ընտրություններն անցկացվել են հունիսի 6-9-ին՝ յուրաքանչյուր երկրի ազգային օրենսդրության համաձայն. հունիսի 6-ին քվեարկել են Նիդեռլանդներում, հունիսի 7-ին՝ Իռլանդիայում և Չեխիայում, հունիսի 8-ին՝ Իտալիայում, Լատվիայում, Մալթայում, Սլովակիայում, մնացածը քվեարկել են հունիսի 9-ին։

Արդյունքները

Նախնական տվյալներով՝ այս տարի առաջատարը Եվրոպական ժողովրդական կուսակցությունն է (ԵԺԿ, Քրիստոնեա-դեմոկրատներ), որը նոր կազմում կարող է ստանալ 184 մանդատ (25,56%)։ Կուսակցությունն աջակցում է Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Երկրորդ տեղում է Եվրախորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի խումբը (S&D)՝ 139 տեղ (19,31%)։ Լավագույն եռյակը եզրափակում է Renew Europe-ը (Թարմացված Եվրոպա)։ Այս կուսակցության ներկայացուցիչները խոստանում են արդիականացնել Եվրոպան, այդ թվում՝ Եվրոպայում միասեռ ամուսնությունների օրինականացման համար պայքարի միջոցով (ԵՄ 16 երկրներ գրանցում են նման ամուսնություններ, 11-ը դեռ չեն գրանցում)։

Այնուհետև գալիս ենԵվրոպական պահպանողական և ռեֆորմիստների խումբը (73 տեղ / 10,14%),  «Ինքնություն և ժողովրդավարություն» կուսակցություն (58 / 8,06%),  Կանաչների խումբ- ազատ դաշինքը (52/7,22%), Ձախերի խումբը Եվրախորհրդարանում (36 / 5%), անկախ պատգամավորները (45 / 6,25%): Մնացածը նորընտիր պատգամավորներ են, որոնք չեն պատկանում հեռացող խորհրդարանում ստեղծված քաղաքական խմբերից ոչ մեկին։

Ֆրանսիա

Ֆրանսիայում աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցությունը հաղթել է 32 տոկոս արդյունքով։ «Վերածնունդ»-ը՝ նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը, հավաքել է ընդամենը 15,4 տոկոս՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Դրանից հետո հանրապետության ղեկավարը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին. վերջին անգամ նման բան Ֆրանսիայում տեղի է ունեցել 1997 թվականին, երբ նախագահ էր Ժակ Շիրակը։

Գերմանիա

Առաջին տեղը, ինչպես հինգ տարի առաջ, զբաղեցնում է Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների պահպանողական դաշինքը (CDU/CSU)՝ 30%-ով։ Երկրորդ տեղում է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 15,9 տոկոս արդյունքով։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD)  հավաքել է ընդամենը 13,9%: Կանաչների կուսակցությունը, որը հանդես է գալիս Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանից հումքային կախվածության նվազեցման օգտին, ստացել է 11,9%:

Ավստրիա

Ավստրիայի ընտրություններում աջ ծայրահեղական «Ազատություն» կուսակցությունը առաջատարն է (ձայների 27%-ը) և, ամենայն հավանականությամբ, կկրկնապատկի իր տեղերը խորհրդարանում։

Ֆինլանդիա

Ֆինլանդիայի քաղաքացիները վերընտրել են իշխող «Ազգային կոալիցիա» կուսակցությանը՝ այն ստացել է ձայների 24,8%-ը։ Երկրորդ տեղում է Ձախ միությունը՝ 17,3%, իսկ սոցիալ-դեմոկրատները երրորդն է։

Կիպրոս

Եվրախորհրդարանում ամենաքննարկվող հաղթանակներից մեկը 24-ամյա յութուբեր Ֆիդիաս Պանայոտինն է, որն ընտրվել է որպես անկախ թեկնածու։ Նա արդեն ասել է, որ փորձելու է ստեղծել այլ անկախ թեկնածուների խումբ։

Բելգիա

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն հայտարարել է իր հրաժարականի մասին՝ իր «Բաց ֆլամանդական լիբերալների և դեմոկրատների» (Open VLD) կուսակցության ազգային և Եվրախորհրդարանի ընտրություններում կրած խոշոր պարտությունից հետո։ 

«Մենք պարտվեցինք այս ընտրություններում: Ես էի քարոզարշավի դեմքը: Սա այն արդյունքը չէ, որը մենք ակնկալում էինք: Ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը», - ասել է Դե Կրոն:

Ի՞նչ է լինելու ընտրություններից հետո

Առաջին լիագումար նիստը տեղի կունենա հունիսի 16-ից 19-ը, որի ընթացքում անհրաժեշտ կլինի ընտրել ԵԽ նախագահին, որի լիազորությունների ժամկետը 2,5 տարի է։ 2022 թվականի հունվարից այս պաշտոնը զբաղեցնում է Մալթայի ազգայնական կուսակցության անդամ, ԵԺԿ եվրոպական խմբակցության ներկայացուցիչ Ռոբերտա Մեցոլան։ Միաժամանակ, նոր եվրախորհրդարանականները պետք է ընտրեն Եվրախորհրդարանի 14 փոխնախագահի և հինգ քվեստորի, որոնք վերահսկում են Եվրախորհրդարանի վարչական և ֆինանսական խնդիրները։

Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages