Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Արցախի իսլամացման ադրբեջանական քաղաքականությունը. monumentwatch

Culture

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո պաշտոնական Ադրբեջանը ձեռնամուխ եղավ Արցախի պատմական, մշակութային, էթնոդավանական կերպարի ամբողջական փոփոխությանը: Այս քաղաքականությունը սկիզբ էր առել դեռևս խորհրդային տարիներին, երբ Արցախի ամբողջ քրիստոնեական ժառանգությունը հայտարարվել էր աղվանական, իսկ սկսած արդեն 2000-ական թվականներից այդ ժառանգությունը վերագրվեց Ադրբեջանի ուդիական համայնքին: 2020 թվականից սկսեցին կազմակերպվել ուդիական համայնքի ներկայացուցիչների պարբերաբար այցերը օկուպացված Արցախի սրբավայրեր: Այս այցերը լայնորեն լուսաբանվում էին լրատվամիջոցների կողմից: Նման քաղաքականության պատճառը երկրամասի ակնհայտ քրիստոնեական պատմամշակութային ժառանգության համար նոր ժառանգ գտնելն էր և դրա ցուցադրումը ի լուր աշխարհի (ավելի մանրամասն տես՝ Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում), գրում է monumentwatch.org-ը:

Հայկական Արցախի պատմական, մշակութային կերպարի փոփոխության երկրորդ գործիքը դարձավ պատմական Արցախի տարածքում եղած իսլամական մշակութային ժառանգության գերկարևորումը, նշանակության չափազանցումը և շեշտադրումը որպես «ադրբեջանական պատմության, մշակույթի և արվեստի» կայացման կարևոր գործոնի: Ընդ որում, այս ճանապարհին ադրբեջանական հայտարարվեցին ուշմիջնադարյան իսլամական դամբարանները, տարածաշրջանում գործած պարսկագիր ու արաբագիր  մահմեդական հոգևոր-մշակութային գործիչները, փիլիսոփաներն ու բանաստեղծները: Ակնհայտ էր երկրամասի պատմամշակութային իրողությունների ուղղակի խեղաթյուրումը և պատմական տարաբնույթ աղբյուրների ուղղակի անտեսումը և սեփական  քարոզչության համաձայն մեկնաբանումը:

Այս քայլով ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց հիմնավորել երկրամասի իսլամական լինելու և դրանով նաև ադրբեջանական լինելու փաստարկը: Քարոզչական այս թեզը ակնհայտ էր դեռևս խորհրդային տարիներին, Անդրկովկասում երբ 7-րդ դարից հետո ստեղծված մահմեդական տարաբնույթ իշխանությունները սկսվեցին ներկայացվել որպես ադրբեջանական պետության մի մաս: Այսպես, ադրբեջանական սկսեցին դիտարկվել ժամանակակից Ադրբեջանի տարածքում ստեղծված տարաբնույթ մահմեդական իշխանությունները: Ադրբեջանական սկսվեց դիտարկվել սելջուկյան՝ հատկապես Ելտկուզյան իշխանությունը: Իսկ քանի որ մահմեդական այս տարաբնույթ իշխանությունները իրենց տիրապետությունը տարածում էին հայկական, վրացական իշխանությունների և երկրամասերի վրա, առաջ քաշվեց հատկապես հայկական երկրամասերի «ադրբեջանական պետության» մաս կազմելու հնարանքը: Գիտական այս թեզերի կազմավորման մեջ «մեծ ներդրում» ունի ադրբեջանցի պատմաբան Զիա Բունիաթովը, որի բազմաթիվ աշխատանքները նվիրված էին հենց այս գործոնին: Ասվածի լավագույն օրինակը նրա «Государство Атабеков Азербайджана» աշխատանքն է՝ Արցախի պատմության և մշակույթի «իսլամացման» մեջ, սակայն, ամենից մեծ քարոզչական տեղը տրվում է Փանահ խանին և Ղարաբաղի խանության հիմնադրմանը, որը ներկայացվում է որպես Արցախի ադրբեջանական քաղաքական, մշակութային միավոր: Ադրբեջանական քարոզչամեքենան Ղարաբաղի խանության դերի և նշանակության մասին ակտիվորեն սկսեց խոսել 2020 թվականի պատերազմից հետո՝ խանությունը և վերջինիս հիմնադիր Փանահ խանին ներկայացնելով որպես ադրբեջանական պետության հիմնադիրներից մեկը: Ակնառու էր Ղարաբաղի խանության դերի բարձրացմանը միտված քարոզչությունը, իսկ Աղդամի, Շահբուլաղի վերադարձը մեկնաբանվում էր որպես վերադարձ պետության արմատներին (https://www.youtube.com/watch?app=desktop&v=l7GnCJfTkIw): Սա բավականին լավ ցուցադրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով երկրամասի ադրբեջանական լինելու թեզում առաջնային տեղ է հատկացնում Աղդամում գտնվող և Փանահ խանին վերագրվող պալատին և Ղարաբաղի խաների և նրանց ժառանգների դամբարաններին ու Շահբուլաղին՝ որպես ադրբեջանական պետության կազմավորման կարևոր վայր: Նկատելի է, որ օկուպացված Արցախ պատվիրակությունների այցելությունների ժամանակ նրանց ուղեկցում են ոչ միայն Շուշի, այլ նաև Աղդամ և Շահբուլաղ: Այդպիսի օրինակներից մեկը վերջերս Ղրղզստանի նախագահի այցն էր, ով Ալիևի ուղեկցությամբ եղավ Շահբուլաղում և Աղդամում (https://www.youtube.com/watch?v=MnvCf2sNVOk):

Արցախի իսլամացման գործում կարևոր տեղ է հատկացվում Շուշի քաղաքին: Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական մշակութային, քաղաքական առաջնային կենտրոն: Այն ներկայացվում է որպես ադրբեջանական մզկիթաշինության կարևորագույն օրրան: 2020 թվականից հետո Ադրբեջանի իշխանությունները գրեթե լիովին ավարտին հասցրեցին Շուշիի ադրբեջանականացման, իսլամականացման քաղաքականությունը՝ վերացնելով քաղաքի հայկական կերպարը և հռչակելով քաղաքը որպես մահմեդական աշխարհի հոգևոր և մշակութային կենտրոն (ավելի մանրամասն տես՝ Շուշին որպես մահմեդական աշխարհի մշակութային ու հոգևոր կենտրոն ներկայացնելու ադրբեջանական նոր փորձերը և հայ եկեղեցուն ուղղված մեղադրանքներ Բաքվից և ՇուշիիցՇուշին հայտարարվել է 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք, Շուշին հայտարարվել է 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք,\ Ադրբեջանը հայազրկում է Շուշիի մշակութային ժառանգությունը):

Արցախի իսլամացման գործում կարևոր գործոն է երկրամասում եղած մզկիթների թվաքանակի հարցը, ինչը Ադրբեջանի կողմից դարձել է անհիմն շահարկումների առարկա. նկատելի է դրանց թիվն ուռճացնելու միտում՝ չնայած նրան, որ իսլամական ներկայացվող Արցախում ադրբեջանական գյուղերի 70 տոկոսը կառուցվել են խորհրդային տարիներին, երբ երկրամասում քոչվոր կյանք վարող բնակչությանը խորհրդային իշխանությունները ստիպել են անցել նստակեցության, հյատնի է, օրինակ, որ Զանգելանի, Կուբաթլուի, Ջեբրայիլի, Ֆիզուլու, Աղդամի տափաստանային հողերի ջրարբիացման և մշակման նպատակով 1940-1950-ական թվականներին այդ տարածքներում հիմնվել են տանսյակ նոր բնակավայրեր:

2020 թվականից հետո դիտարկելի է Արցախի պատմական, մշակութային միջավայրի, բնական լանդշաֆտի իսլամացման նոր միտում, որն արդեն իրագործվում է անմիջապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով: Դա դրսևորվում է օկուպացված Արցախում նոր մզկիթների կառուցմամբ (մանրամասն տես ՝ Նոր մզկիթների հիմնարկեք՝ Արցախի օկուպացված հայկական բնակավայրերում):

Այսպես, նոր մզկիթներ են կառուցվում Շուշիում, Հադրութում, Քարինտակում, Մատաղիսում, Բերձորում, Զանգելանում:

Բոլոր մզկիթները կառուցվում են Հեյդար Ալիևի հիմնադրամի միջոցներով, հիմնարկեքը կատարվում է անձամբ նախագահ Ալիևը և իր կինը (https://heydar-aliyev-foundation.org/ru/content/blog/92/%D0%9A%D1%83%D0%BB%D1%8C%D1%82%D1%83%D1%80%D0%B0?page=2): Մզկիթների հիմնարկեքի, վերանորոգման տեսանյութերում Ալիևը ներկայացվում է որպես իսլամական մշակույթի վերականգնող, տարածող, ուղղահավատ մահմեդական: Բոլոր տեղերում նա կնոջ հետ նվիրաբերում է Ղուրան, աղոթք կատարում (https://www.youtube.com/watch?v=wdXZIpmmjd4): Որոշ տեսանյութերում երևում են նաև ընտանիքի անդամները՝ որդին, դուստրերը:  Ադրբեջանական և թուրքական քարոչզամեքենան ներկայացնում է Իլհամ Ալիևին որպես իսլամական հողերը ազատագրող, վերականգնող գործչի: Ասվածի լավագույն օրինակը Իլհամ Ալիևին թուրքական պատվիրակությունների կողմից խորհրդանշական զենքերի՝ սակրի և թրի ընծայումն էր (https://www.youtube.com/shorts/JFUZR0BYz8I ):

Երբևիցե մահմեդական բնակչություն չունեցած Հադրութում, Մատաղիսում, Քարինտակում մզկիթները կառուցվում են առավել բարձրադիր, իշխող տեղանքում՝ դրանով կարծես ցուցադրելով այդ տարածքների մշակութային, էթնիկ, կրոնական փոփոխության միտումը: Ուշագրավ է, որ նորակառույց մզկիթներից մեկը կառուցվում է Արցախի հարավում՝ Հադրութում, հյուսիսում՝ Մատաղիսում, կենտրոնական հատվածում՝ Քարինտակ: Նոր մզկիթ է կառուցվում նաև Բերձորում՝ նախկին Լաչինում, որը խոշոր բնակավայր էր դարձել խորհրդային տարիներին, իսկ Լաչինի շրջանում խոշոր կրոնական շինություն չի եղել:

Ակտիվորեն վերակառուցվող և վերաբնակեցվող Ֆիզուլի, Ջեբրայիլ քաղաքներում, Աղալի գյուղում մզկիթներ չեն կառուցվում և նորոգվում: Դա արվում է դեռևս ադրբեջանցի վերաբնակիչ չունեցող Հադրութում, Քարինտակում և նոր-նոր վերաբնակեցվող Մաըտաղիսում: Նոր ու մեծ մզկիթ է բացվել Զանգելանում, որը դեռևս վերաբնակեցված չէ:

Մեկ այլ տարակուսելի փաստը Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի, Աղդամի շրջաններում գտնվող գյուղական մզկիթներում վերականգանման կամ վերանորոգման աշխատանքների բացակայությունն է, ինչը շատ լավ երևում է բազմաթիվ լուսանկարներից և տեսանյութերից: Տպավորություն է, որ ադրբեջանական կողմը ի լուր աշխարհի վերանորոգում է միայն Շուշիի մզկիթները, Աղդամի մզկիթը: Մնացած կառույցների մոտ աշխատանքներ չեն տարվում:

Ադրբեջանական կողմը չի թաքցնում, որ մզկիթների վերակառուցման և նորերի կառուցման մեջ ակտիվորեն ներառված են Թուրքիայից հրավիրված մասնագետները:

Փաստորեն Արցախի հայազրկումը «հանգստություն« չի բերել բռնակալին: Նրան անհանգստացնում են պատմությունն ու դրա հազարավոր հայկական պատմա-մշակութային դրսևրումները: Ուրեմն կարելի է դրանք խեղել, վերագրել, ոչնչացնել, հայկական տարածքը «վերապատմականացնել» ընտրովի մզկիթաշինությամբ:

IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants