Շենթոպ. Նախիջևան տանող միջանցքը հատկապես կարևոր է թյուրքական երկրների հզորացման համար
InternationalRossaprimavera.ru-ն գրում է, որ Կասպից ծովով տարանցումը և Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը հատկապես կարևոր են Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների միջև տրանսպորտային կապերի ամրապնդման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը Թյուրքալեզու երկրների կազմակերպության Գլխավոր ասամբլեայի համաժողովի ժամանակ:
Ըստ Շենթոփի՝ Թուրքալեզու անդամ երկրների միավորումն ու համատեղ գործողությունները կարող են ավելի մեծ «բարոյական ու նյութական ուժ» հաղորդել։ «Մենք պետք է ավելի սերտ կապված լինենք միմյանց հետ այնպիսի քայլերով, ինչպիսիք են Արևելք-Արևմուտք միջազգային տրանսպորտային միջանցքը և տարանցումը Կասպից ծովով, Ադրբեջանով և Նախիջևանով։ Սա իր հերթին ճանապարհ կհարթի մեր երկրների՝ որպես առևտրի, տրանսպորտային և արտադրական կենտրոնների զարգացման համար և մեր երկրները կմոտեցնի միմյանց»,- ասել է Շենթոփը։
Նրա խոսքով, թուրքալեզու երկրները դեռևս «երկար ճանապարհ» ունեն անցնելու համագործակցության և մերձեցման առևտրի, տնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, պաշտպանական արդյունաբերության և այլ ոլորտներում։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության արդյունքում Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը եռակողմ հրադադարի համաձայնագիր են ստորագրել, որը, մասնավորապես, նախատեսում է Նախիջևանի և արևմտյան շրջանների միջև նոր տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծում։ Այդ պայմանագրի հետ կապված Բաքուն առաջ է քաշել Զանգեզուրի միջանցքի կառուցման նախագիծը, որը ենթադրում է Նախիջևանի հետ ուղիղ ճանապարհային եւ երկաթուղային հաղորդակցություն ՀՀ Սյունիքի մարզի տարածքով։ Երևանը, սակայն, համաձայն չէ «միջանցքային տրամաբանության» հետ և պնդում է, որ համաձայնագրում որևէ «միջանցք» ստեղծելու մասին ոչինչ չի նշված։ Միաժամանակ Հայաստանը գիտակցում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Ներկայումս բանակցությունները շարունակվում են։