Սաուդյան Արաբիան փոփոխություններ է կատարում ներմուծման կանոններում` մարտահրավեր նետելով ԱՄԷ-ին
EconoмицсՍաուդյան Արաբիան փոփոխություններ է կատարում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (GCC) այլ երկրներից ներմուծման կանոնների մեջ, որպեսզի բացառի ազատ գոտիներում արտադրվող ապրանքները՝ մարտահրավեր նետելով տարածաշրջանում առեւտրային եւ գործարար կենտրոն համարվող Արաբական Միացյալ Էմիրություններին, հաղորդում է Reuters-ը:
Չնայած այն բանին, որ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն սերտ դաշնակիցներ են, նրանք մրցակցում են ներդրողներ եւ հաստատություններ ներգրավելու համար: Նրանց ազգային շահերը նույնպես ավելի ու ավելի են հեռանում, օրինակ, Իսրայելի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում:
Բացի այդ, Սաուդյան Արաբիան՝ տարածաշրջանի խոշորագույն ներմուծողը, փորձում է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը եւ նվազեցնել կախվածությունը նավթից:
Այսուհետ Սաուդյան Արաբիան GCC երկիրների հետ սակագնային համաձայնագրից կհանի այն ապրանքները, որոնք արտադրվում են տեղացի բնակչության 25%-ից պակաս աշխատուժ ունեցող ձեռնարկությունների եւ 40%-ից ցածր ավելացված արժեք ունեցող ընկերությունների կողմից: Տարածաշրջանի ազատ գոտիներում արտադրված բոլոր ապրանքները չեն համարվի տեղական արտադրություն:
Ազատ գոտիները, ԱՄԷ-ի տնտեսության հիմնական շարժիչ ուժն են, որոնցում օտարերկրյա ընկերությունները կարող են աշխատել աննշան կարգավորման պայմաններում, եւ որտեղ օտարերկրյա ներդրողներին թույլատրվում է ձեռք բերել ընկերությունների 100% բաժնեմասը:
Ըստ հրամանագրի, այն ապրանքները, որոնք պարունակում են Իսրայելում արտադրված բաղադրիչ կամ արտադրվում են իսրայելցի ներդրողների կամ իսրայելցիներին ամբողջությամբ կամ մասամբ պատկանող ընկերությունների կողմից, որակազրկվում են:
Սաուդյան Արաբիան հայտարարել է կանոնների վերջին փոփոխությունների մասին՝ չնայած ԱՄԷ-ն Չինաստանից հետո իր երկրորդ խոշորագույն առեւտրային գործընկերն է՝ ներմուծման արժեքի տեսակետից: ԱՄԷ-ն նաեւ Սաուդյան Արաբիա արտասահմանյան ապրանքների, այդ թվում` Էր Ռիադի կողմից կողմից ոչ պաշտոնական բոյկոտի ենթարկվող թուրքական ապրանքների վերաարտահանման հիմնական կենտրոնն է: