ՏԵՍԱՆՅՈՒԹ։Ադրբեջանցիները ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ մասնակցությամբ նոր տեսանյութ են հրապարակել, որտեղ նրանց ձեռքում հայկական դրոշն է, իսկ․․․․
Հայ-ադրբեջանական պատերազմ կամ Արցախյան երկրորդ պատերազմ, պատերազմ Արցախի Հանրապետության՝ Հայաստանի աջակցության տակ և Ադրբեջանի Հանրապետության միջև՝ Թուրքիայի աջակցության տակ, որը տևել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։ Պատերազմը 1988 թվականին սկսված արցախյան հակամարտության վերջին էսկալացիան է, և ամենաարյունալին՝ առաջին պատերազմից հետո։
Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10։ Ի պատասխան պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում սկզբում հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ, ապա ընդհանուր զորահավաք։
2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքվեց խաղաղության պայմանագիր, ըստ որի Արցախի հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Լաչինի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր , իսկ ԼՂՀ սահմանները պահպանում են ռուս սահմանապահները։
Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ և ինֆորմացիոն դաշտում պաշտոնական հակամարտությամբ՝ հանդես գալով ժամանակակից պատերազմի օրինակ։ Ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ ռազմական գործողությունների ինտենսիվությամբ և տեխնիկայի օգտագործման ծավալով պատերազմը համեմատելի է 2003թ․ Իրաքյան պատերազմի հետ՝ ԱՄՆ-ի և Իրաքի միջև։
Միջազգային վերլուծաբանները համակարծիք են, որ մարտերը սկսվել են ադրբեջանական գրոհով, և հարձակման առաջնային նպատակն է եղել գրավել Լեռնային Ղարաբաղի հարավային շրջանները, որոնք ավելի քիչ լեռնային են, և հետևաբար ավելի հեշտ է գրավել, քան շրջանի առավել ամրացված ներքին հատվածը։