Հոգեբանը նշել է՝ ինչպես հաստատել լավ հարաբերություններ մարդկանց կամ հատուկ մարդու հետ
Ռոն Հաբբարդի առաջարկած նմանություն-հաղորդակցում-ջերմություն (ՆՀՋ) եռանկյունին խոսում է մարդկանց հարաբերություններում դրանց փոխկապակցվածության մասին: ՆՀՋ եռանկյունը փոխըմբռնման հիմքն է: Հոգեբան Նիկոլայ Կոզլովի հեղինակած հոդվածը վերցրել ենք psychologos.ru կայքից:
Սովորաբար, որքան մարդկանց միջև նմանությունները շատ են, այնքան ավելի հեշտ է սկսվում նրանց հաղորդակցումը, և դրա հիման վրա, նրանց միջև ավելի արագ են առաջանում ջերմ զգացմունքները: Ջերմ զգացմունքներն, իրենց հերթին, մարդկանց դրդում են հաղորդակցվել, իսկ ջերմ շփումը նրանց օգնում է ավելի լավ հասկանալ միմյանց և նմանություններ գտնել:
ՆՀՋ եռանկյան գործնական կիրառությունը
Եթե ցանկանում եք մարդկանց (կամ հատուկ մարդու) հետ լավ հարաբերություններ ունենալ, ուշադրություն դարձրեք եռանկյան բոլոր երեք անկյուններին՝
Շատ շփվեք – տևական ժամանակով մի՛ ընդհատեք շփումը: Փորձեք վերականգնել այն, եթե ընդհատվել է:
Հաղորդակցման ընթացքում ավելի շատ փնտրեք նմանություններ: Հնարավորության դեպքում խուսափե՛ք տարաձայնություններից, ինչպես նաև Ձեր դիրքորոշումներին հակադրվող թեմաներից: Շեշտե՛ք ձեր համաձայնությունը զրուցակցի հետ:
Մարդկանց ջերմությու՛ն տվեք և ցու՛յց տվեք, որ ընդունում եք նրանց: Դա արեք ավանսով, հաճախ օգտագործեք գովեստը, հիացմունքը և երախտագիտությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը