Տնտեսական ճգնաժամն անխուսափելի է, իսկ պետությունն իր տնտեսավարող լինելու դերը զիջել է և շարունակում է զիջել. Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
EconoмицсԿորոնավիրուսով պայմանավորված Հայաստանի համար տնտեսական ճգնաժամը խուսափելի չէ: Այս մասին Tert.am-ի հգետ զրույցում ասաց Հանրային կառավարման փորձագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը:
Խոսելով սոցիալական ծրագրերի և պետության՝ տնտեսավարող լինելու մասին՝ Հովհաննես Ավետիսյանն ասաց, որ տնտեսական տեսանկյունից նույն ԱՄՆ-ում կարողանում են ամիսներով հետաձգել կոմունալ ծախսերի վճարումները, որովհետև պետությունը մեծ ներգրավվածություն ունի ենթակառուցվածքների կառավարման ոլորտում, իսկ ՀՀ-ում դա չեն կարող անել, որովհետև ենթակառուցվածքները պետությունը չի տնտեսավարում:
«Օրինակ՝ ջրոլորտը պետք չէ տալ ֆրանսիական ըներության և սպասել ու տեսնել, թե ներդրումներ կանի, թե ոչ: Սրանք լուրջ խնդիրներ են առաջացնում: Պետությունն իր տնտեսավարող լինելու դերը զիջել է և այսօր էլ շարունակում է զիջել, նաև շարունակում է գործել այդ մոտեցմամբ. կառավարողները համարում են, որ պետությունը պետք է միջամտի միայն աջակցություն ցուցաբերելու, խաղի կանոններ որոշելու, հսկելու առումով: Մենք, ի սկզբանե տեսել ենք, որ այդ խաղի կանոնները կամ սխալ են սահմանվել կամ դրանք չեն պահվել, և տարբեր ոլորտներում մոնոպոլ դիրքեր են ներգրավել, շուկան էլ ազատական չի եղել, և իմ կարծիքով շարունակում է այդպիսին մնալ, այն առումով, որ ցանկություններն այլ են, բայց իրականություն այլ է: Արդյունքում, մենք ունենք պետություն, որը չի կառավարում իր ենթակառուցվածները, և միայն մնում է այն դիրքը գրավել, որն ունի՝ փորձել նվեր փողերով մարդկանց ու բիզնեսի վիճակը փոքր-ինչ թեթևացնել, բայց ես չեմ կարծում, որ դա ճիշտ է, անհնար է պետություն ու տնտեսություն զարգացնել այդ մոտեցմամբ»,-ասաց Ավետիսյանը:
Ավետիսյանի խոսքով՝ պետությունը պետք է ակտիվ միջամտի կառավարմանը, պետք է հաշվարկված գործի, և հիմա շատ կաևոր ժամանակն է այդ անելու համար, սակայն ինքը գոնե զրույցների մակարդակում չի տեսնում այդ ամենը:
«Քաղաքական ուժերը միշտ էլ ձգտելու են կարճաժամկետ լուծումներ առաջարկել, բայց երկարժամկետ լուծումներ չտալը՝ մեզ բերելու է լուրջ խնդրիներ»-ասաց Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ ամեն անգամ երբ երկրին փող է պետք լինում, կառավարությունները զիջում են պետական ունեցվածքից ինչ-որ բան, այդ պահին փող ունենալու, իբր թե խնդիրները լուծելու համար. «Դա պետական համակարգի կողմից վատ մոտեցում է, դրա համար ես մեր պետական համակարգը համարում եմ ձախողած, որը շարունակում է մնալ այդպիսին: Նոր իշխանությունները, նոր կառավարությունը հարկ չհամարեցին ժամանակ և ռեսուրս տրամադրել քաղաքականության և մոտեցումների առումով: Նրան այս երկու տարում կարող էին վերազինել, և պետական մեքնանան կարող էր պատրաստ լինել տնտեսական աճի տանող գործողություններ իրականացնելու համար, որը հիմա, եթե ուզենան, իմ կարծիքով, դժվար թե հաջողեն»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: