Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 3 միլիոնը
ՄիջազգայինԱշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 3 միլիոնը: Ապաքինվել է ավելի քան 787 հազար պացիենտ: Այս մասին տեղեկացնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Ըստ վերջին տվյալների՝ այս պահին աշխարհում կա COVID-19-ով վարակված 3002303 մարդ: Մահացել է 208131-ը:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին ԱՀԿ-ը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համավարակ: