Հայերեն
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան

«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Շաքիում տեղի ունեցածը շատերի համար երկու խնդիր վերհանեց։ Նախ՝ շատերը փաստեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անհնար է, որքան էլ փաստաթղթեր ստորագրվեն, հանդիպումներ տեղի ունենան, և երկրորդ՝ ունենք սահմանային պաշտպանության խնդիր։

Հայաստանի ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վտանգավոր է համարում այն հանգամանքը, որ տարբեր շրջանակներից, ընդ որում՝ տեսանելի է, որ դրանք ուղղորդված են իշխանական ոչ պաշտոնական շրջանակներից, թիրախավորվում է այն կինը, ով ինքնապաշտպանության նպատակով նաև դանակի հարվածներ է հասցրել ադրբեջանցուն։ «Անկախ նրանից, թե ինչպես այդ հանցագործությունը վերջնական կորակվի, ակնհայտորեն այդ ադրբեջանցին պատանդի կարգավիճակում է պահել հայ ընտանիքի երեխաներին, այդ թվում՝ անչափահասներին, փորձել են նաև կյանքի համար սպառնալիք ստեղծել այդ երեխաների մոր նկատմամբ, և այն, ինչն այդ տանը իրականացվել է, ոչ միայն պարզ ինքնապաշտպանություն է, այլ նաև հայ մարդու իրականացրած սխրանք։ Երկրորդ՝ շատ տարօրինակ է, որ թեման, վստահ եմ՝ իշխանության ուղղորդմամբ, տեղափոխվել է այն հարթություն, թե տվյալ իրավիճակում ինչ պետք է աներ կամ չաներ այդ կինը։ Կարծում եմ՝ դա շատ արհեստական քննարկում է, և դրանով նպատակ են ունեցել շեղելու այն հիմնական վտանգավոր հանցագործությունից, որը գործել է տվյալ ադրբեջանցին։ Վերջինիս գործողությունները մի քանի աստիճանով պետք է իրավական գնահատականի արժանանան։ Առաջինը սահմանային հատումն է, երկրորդը՝ հարձակումը քաղաքացիական անձանց նկատմամբ։ Դեռ պարզ չէ, թե ինչ այլ հանցանքներ է արել կամ փորձել անել տվյալ ադրբեջանցին։ Ինչ վերաբերում է նրա՝ սահմանի անցմամբ ի հայտ եկած խնդիրներին։ Դրանք երկու հարթության մեջ են՝ և՛ ներքին, և՛ արտաքին։ Առաջինն արտաքին պաշտպանությունն է։ Դա սահմանային այն հատվածն է, որով մուտք է գործել, շրջանցել է ոչ միայն մարտական դիրքերը, այլ նաև տեսադիտարկման համակարգերը, ենթադրաբար, նաև ականապատ դաշտը և այն բոլոր խոչընդոտները, որոնք ստեղծում են այդպիսի անցումները թույլ չտալու համար։ Եվ երկրորդը՝ վերջինիս քաղաքացիական բնակավայրում կամ քաղաքացիական բնակչության շրջանում հայտնվելն է, ինչն արդեն ներսում անվտանգություն իրականացնող համակարգերի՝ ոստիկանության, ազգային անվտանգության գլոբալ տապալման հետևանքն է, հատկապես որ պաշտոնական տեղեկատվություն եղավ, որ ադրբեջանցիները Շաքի գյուղում տեղի ունեցածից երկու օր առաջ փաստացի տեղեկացրել են, որ իրենց զինվորը կարող է և հատած լինել սահմանը։ Դա նշանակում է, որ սա հանկարծակիության գործոն չպետք է ունենար, այն հատվածը, որով անցել էր նա, պետք է հաշվարկվեր, մոտավորապես հնարավոր շրջանակը հասկանալ այն բնակավայրի, որտեղ վերջինս կարող էր հայտնվել, ի դեպ, այդ հատվածում ռելիեֆն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս շատ ավելի հեշտ որոնողական աշխատանք իրականացնել, լրացուցիչ բարդացման որևէ գործոն գոյություն չուներ։ Եվ այս պարագայում՝ տեղեկատվության առկայության պայմաններում, թույլ տա՞լ, որ վերջինս մուտք գործի բնակավայր, բնակելի տուն, պատանդի կարգավիճակում պահի հայ ընտանիքի երեխաներին, հարձակում գործի նրանց ծնողի նկատմամբ և այլն։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ, ի վերջո, ադրբեջանցուն վնասազերծել են ոչ թե իրավապահները, այլ, ըստ էության, այդ ընտանիքի մայրը, որը դիմադրություն է ցույց տվել և դանակի հարվածներով փորձել կանխել ադրբեջանցու կողմից իր երեխաներին ուղղված սպառնալիքը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Աբրահամյանը։

Նման իրավիճակում է շարունակվում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման մասին խոսույթը։ Միևնույն ժամանակ շտապողականություն է նկատվում Ադրբեջանի գործողություններում: Հաճախ դա կապվում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը քվեների մեծամասնություն չստացան։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը փորձում է առավելագույնը ստանալ Հայաստանի իշխանություններից՝ գուցե ունենալով մտավախություն, որ կարող է իրավիճակ փոխվել։ «Նախ՝ եթե Ադրբեջանը խաղաղություն է փնտրում, ապա խաղաղություն չի լինում նոր թշնամությամբ, հրահրմամբ կամ ատելությամբ։ Եթե դիտարկում ես այն, ինչն իրականացրել է ադրբեջանցի այդ զինծառայողը, չնայած չկան շատ մանրամասներ, բայց մեկ բան ակնհայտ է՝ նրա մեջ կա ատելություն հայերի նկատմամբ, և այդ ատելությունը դրսևորվել է։ Երբ հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում, այն էլ, եթե ցանկությունների տակ իրական գործիքակազմ չկա, ապա այդ խաղաղությանը հասնելը պարզապես հնարավոր չի լինելու։ Ադրբեջանի շտապողականության հետ կապված։ Հայաստանում գործում է մի իշխանություն, որի պայմաններում Ադրբեջանը կարող է առավելագույնը պահանջել և ստանալ։ Ադրբեջանցիներն իսկապես շտապում են շատ ավելին քաղելու, քան սովորական պրակտիկ պայմաններում հնարավոր էր»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հետաքրքիր է, որ այս օրերին, երբ հիշատակում ենք 44-օրյա պատերազմի վեցերորդ, Արցախի հայաթափման երրորդ տարելիցը, իր մասին հիշեցնում է Թուրքիան՝ շեշտելով, թե ինչ դերակատարություն է ունեցել այս երկու գործողություններում։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահն Արցախում իր «հաղթանակի» մասին խոսելիս ընդգծում է պատերազմում իր միանձնյա առաջնորդությունը։ «Ե՛վ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի առաջնորդները քաղաքական առումով բավականին մեծ հավակնություններ ունեն, և այդ պայմաններում յուրաքանչյուրը փորձում է իր ձևով դրսևորվել։ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ միայնակ է գործել, և այդ հաջողությունը, «հաղթանակն» իրենն է. դրանով փորձում է նաև առաջին հերթին Թուրքիային ցույց տալ, որ նրա հանդեպ պարտավորություն չունի։ Երկրորդ՝ Ադրբեջանը հավակնություններ է դրսևորում տարածաշրջանային տերության վերածվելու, ավելին՝ փորձում է ցույց տալ, որ արդեն իսկ այդ կարգավիճակն ունի, բայց այս իրավիճակում բնական է, որ ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը կարող էր ստվեր նետել Ադրբեջանի՝ միայնակ հաղթանակ գրանցելու վրա, բնականաբար, նրանց համար ձեռնտու չէ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն ի սկզբանե շատ ավելի մեծ հավակնություններ ունի մեծ տարածաշրջանում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, և 44-օրյա պատերազմին իսկապես ունեցել է իր գործուն մասնակցությունը և՛ Ադրբեջանի զինված ուժերի կառավարման, և՛ դիվանագիտական - քարոզչական ճակատում, և՛ նաև մարտադաշտում։ Թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումները գործել են ոչ միայն 2020 թվականին, այլ դրանից հետո, այդ թվում՝ 2023 թվականի Արցախի ամբողջական օկուպացման օրերին: Թուրքիայի հայտարարությունները բխում են իրենց այդ մասնակցությունից։ Ավելին՝ Թուրքիան փորձում է թույլ չտալ, որ Ադրբեջանն ուրանա այն ամենը, ինչը նա արել է վերջինիս համար, և այս տեսանկյունից, հատկապես լիդերների մակարդակով, որոշակի հակասություններ, այնուամենայնիվ, կան»,-եզրափակում է Տիգրան Աբրահամյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա Կոստանյան