Կորոնավիրուսից մահացածների մարմինների համար սառնարաններ են պատվիրել
Կալիֆորնիայում կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացածների համար սառնարաններ և պարկեր են պատվիրել: Այս մասին հաղորդել է ABC7-ը:
Նահանգում դիակների համար 5000 պարկ և 60 սառնարան են պատվիրել: Դրանք տեղակայվելու են հիվանդանոցի մոտակայքում: Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմը պարզաբանել է, որ այժմ նահանգը, հնարավոր է, COVID-19 համավարակի սկսվելուց ի վեր՝ ամենալարված փուլում է. մեկ ամսվա ընթացքում օրական մահվան միջին թիվը քառապատկվել է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը