Հայերեն
Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «ՏԻՄ-երը պետության առանցքն են, պետության բջիջը, որտեղ ցանկացած իշխանություն փորձում է պահել իր, այսպես ասած, ազդեցության գոտիները, իր ճյուղավորված բջիջները, որպեսզի հետագայում իր քաղաքականությունը, կենսագործունեությունը հեշտությամբ կյանքի կոչի։ ՏԻՄ ընտրությունները միգուցե ոչ առաջնային են եղել իշխանությունների համար, սակայն նրանք փորձել են, համապատասխան գործիքակազմ կիրառելով, տեղում ներկայացված լինել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք կիրակի օրը Հայաստանի տարբեր համայնքներում տեղի ունեցած ընտրություններին։ Ընդգծում է՝ ընդդիմադիր ուժերը պետք է լայն թափով մասնակցեն ընտրություններին բոլոր համայնքներում։ «Իմ կարծիքով, ՏԻՄ-երն ամենաառանցքային հատվածներից են, դրանք պետք է չանտեսվեն։ Քաղաքական ուժերը պետք է անպայման մասնակցեն այդ ընտրություններին։ Շատ դեպքերում խոսքն անգամ հաղթանակի մասին չէ, բայց համայնքում ներկայացվածություն ունենալու, տեղական խնդիրներն օրակարգ բերելու, հանրայնացնելու հարցերը պետք է լուծի ավագանին։ Ոչ ոք չի խոսում այս կամ այն համայնքում ջախջախիչ հաղթանակ գրանցելու մասին, բայց պետք է ունենալ ավագանու իքս թվով անդամ, որպեսզի հետագայում տեղացի մարդը իմանա, որ դու կաս, իր դարդ ու ցավով ապրում ես։ Ճիշտ պահին էլ այդ մարդուն կասես՝ քո հարցերը ժամանակին բարձրաձայնել ենք եւ լուծել։ ՏԻՄ-ը քաղաքական թիմի համար հետագայում լինելու է պլացդարմ աշխատելու համար։ Հիմա մեր ընդդիմադիր շրջանակները կտորներով էին աշխատում տարբեր տեղերում՝ չնայած դա էլ ունի իր հիմնավոր պատճառները։ Մարդիկ չեն ուզում մասնակցել ընտրությունների։ Ստեփանավանի և Մարտունու դեպքերն էլ՝ վառ օրինակ. մարդկանց ձերբակալեցին՝ ինչ-որ կլոունադաներ սարքելով, մեղադրանքներ ներկայացնելով։ Երկակի վիճակ է ստեղծվում, մարդիկ չեն մասնակցում, ստացվում է, որ անտարբեր են, մասնակցում են, ուղղակի բռնում, տանում են»։

Անդրադառնում է իշխող ուժի՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ունեցած ոգևորվածությանը։ «Այնպիսի տպավորություն է, որ մասնակցում ենք, ասենք, 1980-ական թվականների՝ բրեժնևյան ժամանակաշրջանի ընտրություններին, երբ լինում էր մի թեկնածու և ստանում էր 97 տոկոս ձայն։ Նրանց հրապարակած տոկոսներից ուղղակի ապշահար ես լինում։ Բայց սա լավ բանի մասին չի խոսում։ Սա վկայում է այն մասին, որ այս համակարգում լճացումներ կան, որոնք գնալով խորանում են։ Բրեժնևյան ժամանակաշրջանը ԽՍՀՄ-ի լճացման տարիներն էին, մարդիկ «ուրախ» ապրում էին, գողանում պետությունից, աջ ու ձախ տանում էին՝ ինչ կարողանում էին, վերջում համակարգը ներսից պայթեց, գլխի վրա շուռ եկավ, և ոչ ոք չկարողացավ այդ թափանիվը կանգնեցնել։ Տեսեք՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը 14 տարի կառավարում էր երկիրը, արթնացավ և պարզեց, որ էլ երկրի ղեկավար չէ։ Հավերժության մոլուցքը, որ մեր երկրի ղեկավարներն ունեն, մի տեղ կտրվում է։ Տեսնում ենք, որ տարբեր երկրներում ակցիաներ են տեղի ունենում։ Երբ փորձում ենք այդ ամենը պրոյեկտել մեր իրականության հետ, տեսնում ենք, որ գործընթացներ կարող են լինել մեկ կայծից, գուցե նաև ապաքաղաքական կայծից։ Ընդ որում՝ սա ցավալի փաստ է։ Չարիքների շղթա ենք տեսել՝ պատմական հայրենիքի կորուստ, մեր եղբայրների ու քույրերի տեղահանում, անվտանգային խորքային ճգնաժամեր և այլն։ Բայց չեմ բացառում, որ սոցիալական սովորական խնդրից անպատմելի պատկեր ունենանք։ Դա կանգնեցնելու զրոյական շանս է լինելու, ո՛չ մի պոպուլիզմ, ո՛չ մի դեմագոգիա չի կարողանալու դրա դեմն առնել։ Չեն կարողանալու մարդկանց համոզել, ինչ-որ բլեֆներ անել։ Դրա ռիսկերը կան։ Ընդդիմադիր շրջանակներն էլ պետք է ճիշտ մեխանիզմով աշխատեն, բայց, ցավոք, տարբեր տեղերում կա՛մ ճիշտ չեն «կրակում», կա՛մ ճիշտ չեն աշխատում»,-նկատում է մեր զրուցակիցը։

 Նիկոլ Փաշինյանն օրերս նաև հրապարակ նետեց արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին դիսկուրսը՝ նշելով, որ եթե ընդդիմությանը չկարողանան համոզել կողմ արտահայտվել Սահմանադրության փոփոխությանը, ապա հնարավոր է՝ Հայաստանում կրկին ընտրություններ լինեն։ Քաղաքագետը նշում է՝ զգացողություն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվելու է արտահերթ ընտրությունների, ինքն ունեցել է մոտավորապես մեկուկես ամիս առաջ։ «Այս մարդն իր խնդիրը չի լուծել։ Նա ունի լեգիտիմ կառավարման խնդիր, խոսքը ԱԺ-ում սահմանադրական մեծամասնության ապահովման մասին է։ Նա ասում էր՝ ժողովուրդ ջան, ինձ տվեք 65 տոկոս ձայն, միայն հաղթանակն ինձ բավարար չէ, ինձ պետք է, որ ունենամ 65 տոկոսանոց մանդատ, որ կարողանամ իմ անելիքներն անել։ Նա դա անթաքույց ասում էր։ Այս մարդը բարդույթավորված չի, լեզվի տակ ոսկոր չկա, կաղապար ու կապանք չունի։ Ինչ ուզում, պարզ տեքստով ասում է։ Արտահերթ ընտրության գաղափարն իր համար այսօր օրակարգային է։ Նա հոգու խորքում վստահ է լինելու, որ ստանալու է նախատեսվածից շատ ձայներ, մեկին կբռնի, մյուսին բաց կթողնի, մեկի վրա մի բան կսարքի, մարդկանց մոտ ապատիկ տրամադրություններ կստեղծի։ Մարդիկ հոգնում են այս ամենից, ձանձրանում։ Մարդուն տեղամաս տանելը շատ պրոբլեմատիկ հարց է։ Քարոզչություն, գովազդ, պաստառ, այս ամենը մարդու մոտ հակակրանք է առաջացնում ամբողջ գործընթացի նկատմամբ, բայց դա պետք է Նիկոլ Փաշինյանին։ Որքան քիչ մարդ գնա ընտրատեղամաս, այնքան նա կուժեղանա։ Նա վստահ է, որ քիչ մասնակցություն է լինելու։ Ասենք՝ լինելու է 42 տոկոս մասնակցություն։ Այս պարագայում նա կապահովի իր 65-70 տոկոսը, ընդդիմությունից յուրաքանչյուրը կարող է 5-7 տոկոս ձայն ունենալ և այլն, մի խոսքով՝ իր երազած ԱԺ-ն կկազմավորի»,-ասում է նա։

Հիշեցնում է՝ ընտրությունների ժամանակ կա հանձնաժողով, որն ունի իրեն տրված մանդատը, ըստ դրա, կազմակերպում և իրականացնում է ընտրությունը, այսինքն՝ տեղում գործիքներ չունես ինչ-որ բան անելու, ընդամենը կարող ես վերահսկում իրականացնել։ «Բայց տեղամասում վերահսկում իրականացնելը հարցի շատ քիչ տոկոսն է։ Տեղում կան վստահված անձինք, դիտորդներ, վերջիններս կարգին աշխատանք են կատարում, օրվա մեջ շրջում են, հասկանում իրավիճակը, արձանագրում են խախտումները և այլն։ Տեղամասում այդ վերահսկողությունը, որպես կանոն, իրականացվում է բարձր մակարդակով։ Հարցի այլ կողմն է տեղամասից դուրս՝ մինչև տեղամաս հասնելու պրոցեսը։ Ընդդիմադիր բազմաթիվ մարդկանց, բառի բուն իմաստով, ձեռքերը ոլորում, տանում են, ասում՝ կաշառակեր ես, իսկ իրենք կազմակերպված, մեքենաներով մարդիկ են բերում ու տանում։ Տեղամասում գտնվելով՝ մարդը լիազորություն չունի որևէ բան անելու, երկրորդն էլ՝ ուղղակի ֆիզիկապես չեն կարող հասցնել բոլոր տեղերում լինել։ Ընդդիմադիր ուժերն ամեն ինչ պետք է կազմակերպեն հստակ, մեկ գծով, ամենակարևորը՝ դա պետք է լինի համակարգված։ Բոլորը պետք է իմանան, թե ինչ են անելու, իմանան, թե որ սցենարի դեպքում ինչպես են գործելու։ Դերաբաշխվածություն պետք է լինի, ամեն մեկը պետք է հստակ իմանա իր անելիքը։ Դրա համար էլ ընդդիմադիր թևի գործիչներն իրար չպետք է թիրախավորեն, չտիրաժավորեն անհիմն թեզեր, չսկսեն իրար հակադարձել։ Այսօր այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք։ Ունենք հստակ իրավիճակ, որից պետք է դուրս գալ, դրանից հետո կհասկանանք՝ ով է ում բարեկամը, ով՝ ում թշնամին։ Այսօրվա մեր պրոբլեմը մի անուն- ազգանուն ունի։ Մի հավելում էլ։ Չի բացառվում, որ ինչ-որ հրաշքով Փաշինյանի սպասելիքները բնավ չարդարանան։ Արտահերթ ընտրություններ կազմակերպի, բայց այդ ընթացքում նաև աշխարհաքաղաքական ինչոր փոփոխություններ կատարվեն, մարդկանց մոտ տեղի ունեցածի վերագնահատման իրավիճակ ստեղծվի։ Մարդը հասկանա, որ ամեն դեպքում այս մարդուն ձայն տալը սխալ էր, նա անում է լրիվ այլ բաներ։ Չգիտեմ, թե ինչերի միջով կանցնենք առաջիկա ձմռանը, տեսնենք՝ ինչ նոր արհավիրք ու փորձություն է նա մեզ համար նախապատրաստել»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանFast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր ԿամենդատյանՇարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը