Русский
Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян Российская теннисистка Алина Чараева будет представлять Армению

«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»

Пресса

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «ՏԻՄ-երը պետության առանցքն են, պետության բջիջը, որտեղ ցանկացած իշխանություն փորձում է պահել իր, այսպես ասած, ազդեցության գոտիները, իր ճյուղավորված բջիջները, որպեսզի հետագայում իր քաղաքականությունը, կենսագործունեությունը հեշտությամբ կյանքի կոչի։ ՏԻՄ ընտրությունները միգուցե ոչ առաջնային են եղել իշխանությունների համար, սակայն նրանք փորձել են, համապատասխան գործիքակազմ կիրառելով, տեղում ներկայացված լինել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք կիրակի օրը Հայաստանի տարբեր համայնքներում տեղի ունեցած ընտրություններին։ Ընդգծում է՝ ընդդիմադիր ուժերը պետք է լայն թափով մասնակցեն ընտրություններին բոլոր համայնքներում։ «Իմ կարծիքով, ՏԻՄ-երն ամենաառանցքային հատվածներից են, դրանք պետք է չանտեսվեն։ Քաղաքական ուժերը պետք է անպայման մասնակցեն այդ ընտրություններին։ Շատ դեպքերում խոսքն անգամ հաղթանակի մասին չէ, բայց համայնքում ներկայացվածություն ունենալու, տեղական խնդիրներն օրակարգ բերելու, հանրայնացնելու հարցերը պետք է լուծի ավագանին։ Ոչ ոք չի խոսում այս կամ այն համայնքում ջախջախիչ հաղթանակ գրանցելու մասին, բայց պետք է ունենալ ավագանու իքս թվով անդամ, որպեսզի հետագայում տեղացի մարդը իմանա, որ դու կաս, իր դարդ ու ցավով ապրում ես։ Ճիշտ պահին էլ այդ մարդուն կասես՝ քո հարցերը ժամանակին բարձրաձայնել ենք եւ լուծել։ ՏԻՄ-ը քաղաքական թիմի համար հետագայում լինելու է պլացդարմ աշխատելու համար։ Հիմա մեր ընդդիմադիր շրջանակները կտորներով էին աշխատում տարբեր տեղերում՝ չնայած դա էլ ունի իր հիմնավոր պատճառները։ Մարդիկ չեն ուզում մասնակցել ընտրությունների։ Ստեփանավանի և Մարտունու դեպքերն էլ՝ վառ օրինակ. մարդկանց ձերբակալեցին՝ ինչ-որ կլոունադաներ սարքելով, մեղադրանքներ ներկայացնելով։ Երկակի վիճակ է ստեղծվում, մարդիկ չեն մասնակցում, ստացվում է, որ անտարբեր են, մասնակցում են, ուղղակի բռնում, տանում են»։

Անդրադառնում է իշխող ուժի՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ունեցած ոգևորվածությանը։ «Այնպիսի տպավորություն է, որ մասնակցում ենք, ասենք, 1980-ական թվականների՝ բրեժնևյան ժամանակաշրջանի ընտրություններին, երբ լինում էր մի թեկնածու և ստանում էր 97 տոկոս ձայն։ Նրանց հրապարակած տոկոսներից ուղղակի ապշահար ես լինում։ Բայց սա լավ բանի մասին չի խոսում։ Սա վկայում է այն մասին, որ այս համակարգում լճացումներ կան, որոնք գնալով խորանում են։ Բրեժնևյան ժամանակաշրջանը ԽՍՀՄ-ի լճացման տարիներն էին, մարդիկ «ուրախ» ապրում էին, գողանում պետությունից, աջ ու ձախ տանում էին՝ ինչ կարողանում էին, վերջում համակարգը ներսից պայթեց, գլխի վրա շուռ եկավ, և ոչ ոք չկարողացավ այդ թափանիվը կանգնեցնել։ Տեսեք՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը 14 տարի կառավարում էր երկիրը, արթնացավ և պարզեց, որ էլ երկրի ղեկավար չէ։ Հավերժության մոլուցքը, որ մեր երկրի ղեկավարներն ունեն, մի տեղ կտրվում է։ Տեսնում ենք, որ տարբեր երկրներում ակցիաներ են տեղի ունենում։ Երբ փորձում ենք այդ ամենը պրոյեկտել մեր իրականության հետ, տեսնում ենք, որ գործընթացներ կարող են լինել մեկ կայծից, գուցե նաև ապաքաղաքական կայծից։ Ընդ որում՝ սա ցավալի փաստ է։ Չարիքների շղթա ենք տեսել՝ պատմական հայրենիքի կորուստ, մեր եղբայրների ու քույրերի տեղահանում, անվտանգային խորքային ճգնաժամեր և այլն։ Բայց չեմ բացառում, որ սոցիալական սովորական խնդրից անպատմելի պատկեր ունենանք։ Դա կանգնեցնելու զրոյական շանս է լինելու, ո՛չ մի պոպուլիզմ, ո՛չ մի դեմագոգիա չի կարողանալու դրա դեմն առնել։ Չեն կարողանալու մարդկանց համոզել, ինչ-որ բլեֆներ անել։ Դրա ռիսկերը կան։ Ընդդիմադիր շրջանակներն էլ պետք է ճիշտ մեխանիզմով աշխատեն, բայց, ցավոք, տարբեր տեղերում կա՛մ ճիշտ չեն «կրակում», կա՛մ ճիշտ չեն աշխատում»,-նկատում է մեր զրուցակիցը։

 Նիկոլ Փաշինյանն օրերս նաև հրապարակ նետեց արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին դիսկուրսը՝ նշելով, որ եթե ընդդիմությանը չկարողանան համոզել կողմ արտահայտվել Սահմանադրության փոփոխությանը, ապա հնարավոր է՝ Հայաստանում կրկին ընտրություններ լինեն։ Քաղաքագետը նշում է՝ զգացողություն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվելու է արտահերթ ընտրությունների, ինքն ունեցել է մոտավորապես մեկուկես ամիս առաջ։ «Այս մարդն իր խնդիրը չի լուծել։ Նա ունի լեգիտիմ կառավարման խնդիր, խոսքը ԱԺ-ում սահմանադրական մեծամասնության ապահովման մասին է։ Նա ասում էր՝ ժողովուրդ ջան, ինձ տվեք 65 տոկոս ձայն, միայն հաղթանակն ինձ բավարար չէ, ինձ պետք է, որ ունենամ 65 տոկոսանոց մանդատ, որ կարողանամ իմ անելիքներն անել։ Նա դա անթաքույց ասում էր։ Այս մարդը բարդույթավորված չի, լեզվի տակ ոսկոր չկա, կաղապար ու կապանք չունի։ Ինչ ուզում, պարզ տեքստով ասում է։ Արտահերթ ընտրության գաղափարն իր համար այսօր օրակարգային է։ Նա հոգու խորքում վստահ է լինելու, որ ստանալու է նախատեսվածից շատ ձայներ, մեկին կբռնի, մյուսին բաց կթողնի, մեկի վրա մի բան կսարքի, մարդկանց մոտ ապատիկ տրամադրություններ կստեղծի։ Մարդիկ հոգնում են այս ամենից, ձանձրանում։ Մարդուն տեղամաս տանելը շատ պրոբլեմատիկ հարց է։ Քարոզչություն, գովազդ, պաստառ, այս ամենը մարդու մոտ հակակրանք է առաջացնում ամբողջ գործընթացի նկատմամբ, բայց դա պետք է Նիկոլ Փաշինյանին։ Որքան քիչ մարդ գնա ընտրատեղամաս, այնքան նա կուժեղանա։ Նա վստահ է, որ քիչ մասնակցություն է լինելու։ Ասենք՝ լինելու է 42 տոկոս մասնակցություն։ Այս պարագայում նա կապահովի իր 65-70 տոկոսը, ընդդիմությունից յուրաքանչյուրը կարող է 5-7 տոկոս ձայն ունենալ և այլն, մի խոսքով՝ իր երազած ԱԺ-ն կկազմավորի»,-ասում է նա։

Հիշեցնում է՝ ընտրությունների ժամանակ կա հանձնաժողով, որն ունի իրեն տրված մանդատը, ըստ դրա, կազմակերպում և իրականացնում է ընտրությունը, այսինքն՝ տեղում գործիքներ չունես ինչ-որ բան անելու, ընդամենը կարող ես վերահսկում իրականացնել։ «Բայց տեղամասում վերահսկում իրականացնելը հարցի շատ քիչ տոկոսն է։ Տեղում կան վստահված անձինք, դիտորդներ, վերջիններս կարգին աշխատանք են կատարում, օրվա մեջ շրջում են, հասկանում իրավիճակը, արձանագրում են խախտումները և այլն։ Տեղամասում այդ վերահսկողությունը, որպես կանոն, իրականացվում է բարձր մակարդակով։ Հարցի այլ կողմն է տեղամասից դուրս՝ մինչև տեղամաս հասնելու պրոցեսը։ Ընդդիմադիր բազմաթիվ մարդկանց, բառի բուն իմաստով, ձեռքերը ոլորում, տանում են, ասում՝ կաշառակեր ես, իսկ իրենք կազմակերպված, մեքենաներով մարդիկ են բերում ու տանում։ Տեղամասում գտնվելով՝ մարդը լիազորություն չունի որևէ բան անելու, երկրորդն էլ՝ ուղղակի ֆիզիկապես չեն կարող հասցնել բոլոր տեղերում լինել։ Ընդդիմադիր ուժերն ամեն ինչ պետք է կազմակերպեն հստակ, մեկ գծով, ամենակարևորը՝ դա պետք է լինի համակարգված։ Բոլորը պետք է իմանան, թե ինչ են անելու, իմանան, թե որ սցենարի դեպքում ինչպես են գործելու։ Դերաբաշխվածություն պետք է լինի, ամեն մեկը պետք է հստակ իմանա իր անելիքը։ Դրա համար էլ ընդդիմադիր թևի գործիչներն իրար չպետք է թիրախավորեն, չտիրաժավորեն անհիմն թեզեր, չսկսեն իրար հակադարձել։ Այսօր այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք։ Ունենք հստակ իրավիճակ, որից պետք է դուրս գալ, դրանից հետո կհասկանանք՝ ով է ում բարեկամը, ով՝ ում թշնամին։ Այսօրվա մեր պրոբլեմը մի անուն- ազգանուն ունի։ Մի հավելում էլ։ Չի բացառվում, որ ինչ-որ հրաշքով Փաշինյանի սպասելիքները բնավ չարդարանան։ Արտահերթ ընտրություններ կազմակերպի, բայց այդ ընթացքում նաև աշխարհաքաղաքական ինչոր փոփոխություններ կատարվեն, մարդկանց մոտ տեղի ունեցածի վերագնահատման իրավիճակ ստեղծվի։ Մարդը հասկանա, որ ամեն դեպքում այս մարդուն ձայն տալը սխալ էր, նա անում է լրիվ այլ բաներ։ Չգիտեմ, թե ինչերի միջով կանցնենք առաջիկա ձմռանը, տեսնենք՝ ինչ նոր արհավիրք ու փորձություն է նա մեզ համար նախապատրաստել»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы