Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն է
ՀասարակությունԱրհեստական բանականությունը փոխում է աշխատանքի մշակույթը, մասնագիտական հմտությունների պահանջներն ու բիզնեսի զարգացման տրամաբանությունը։ Հանքարդյունաբերությունն այս փոփոխությունից դուրս չէ։
Որպես ժամանակակից հանքարդյունահանող ընկերություն՝ մենք գիտակցում ենք՝ տեխնոլոգիական առաջընթացը միայն նոր գործիքներ ներդնելը չէ։ Այն առաջին հերթին մարդկանց պատրաստելն է՝ այդ գործիքները հասկանալու, կիրառելու և դրանց միջոցով ավելի արդյունավետ լուծումներ ստեղծելու համար։
Հենց այս գիտակցմամբ՝ մեր Ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ և Մարդկային ռեսուրսների տնօրինության շրջանակում իրականացվում են արհեստական բանականության դասընթացներ մեր աշխատակիցների համար։
Այսօր կազմակերպությունների մրցունակությունը որոշվում է ոչ միայն նրանով, թե որքան արագ են նրանք ընդունում նոր տեխնոլոգիաները, այլև թե որքանով են պատրաստ իրենց մարդկանց այդ փոփոխություններին։
«Արհեստական բանականության զարգացումն արդեն փոխում է աշխատանքի բազմաթիվ գործընթացներ, և մենք ուզում ենք, որ մեր աշխատակիցները լինեն ոչ թե այդ փոփոխությունների դիտորդները, այլ դրանց ակտիվ մասնակիցները։Մեզ համար սա պարզապես հերթական վերապատրաստման ծրագիր չէ։ Սա ներդրում է մարդկային կապիտալի մեջ, որը մեր ընկերության ամենակարևոր արժեքներից է»,- ԶՊՄԿ ՄՌԿ տնօրեն` Զարա Սիանոզովա: