Հայերեն
Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն Մանվելյան Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան Աբրահամյան Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» 

«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Հասարակություն

Դիլիջան, 18 Օգոստոս, 2026թ․– Հայաստանի մարզային երիտասարդների համար նոր կրթական և մասնագիտական հնարավորություններ ստեղծելու նպատակով «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Գործընկերությունը միավորում է երկու կազմակերպությունների փորձն ու ներուժը՝ աջակցելու դպրոցականներին, ուսուցիչ-առաջնորդներին և համայնքներին՝ իրենց կրթական և մասնագիտական զարգացման ճանապարհին։

Հուշագիրը նախատեսում է համատեղ նախաձեռնություններ, որոնք կօգնեն «Դասավանդի′ր հանուն Հայաստանի» և «Սերունդ» դպրոցի վերափոխման ծրագրերի շրջանակներում ներգրավված երիտասարդներին, ինչպես նաև «Ուսուցչական առաջնորդության» մագիստրոսական ծրագրի մասնագետներին ավելի լավ ճանաչել հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում կրթության, մասնագիտական աճի և կարիերայի հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, համագործակցությունը կխթանի ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական զարգացումը և երիտասարդների առաջնորդական, հաղորդակցական ու այլ փափուկ հմտությունների ձևավորումը։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ և աշխատարաններ դպրոցներում, ներկայացնել «Ապիցիուս Արմենիա» հյուրընկալության միջազգային դպրոցի կրթական ծրագրերը, իրականացնել թեմատիկ քննարկումներ ուսուցիչ-առաջնորդների համար, ինչպես նաև ներգրավել ոլորտի փորձագետների՝ սոցիալ-հուզական ուսումնառության, հաղորդակցության, թիմային աշխատանքի և առաջնորդության թեմաներով։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Տավուշի մարզի դպրոցների և համայնքների երիտասարդների ներգրավմանը համատեղ կրթական և համայնքային նախաձեռնություններում։

Ստորագրված հուշագիրը հիմնված է փոխադարձ վստահության, թափանցիկության, ներառականության և երեխայի լավագույն շահի սկզբունքների վրա։ Կողմերը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու երեխաների պաշտպանության, անձնական տվյալների պահպանման և պատասխանատու հանրային հաղորդակցության բարձր չափանիշներ։

«Այս համագործակցությունը նոր քայլ է դեպի կրթության և աշխատաշուկայի միջև ավելի ամուր կապերի ձևավորում։ Այն նպատակ ունի օգնել երիտասարդներին բացահայտել իրենց ներուժը, կատարել գիտակցված մասնագիտական ընտրություն և վստահությամբ կառուցել իրենց ապագան՝ անկախ նրանց գտնվելու վայրից», ասել է «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի փոխտնօրեն Գոռ Նազարյանը:

«Հաշվի առնելով մեր երկու կազմակերպությունների նպատակների ու արժեքների նմանությունը, կարծում եմ, այս համագործակցությունն ուղղակի անխուսափելի էր։ Կասկած չունեմ, որ, համատեղելով մեր գիտելիքներն ու փորձառությունը, կկրկնապատկենք մեր աշխատանքի արդյունավետությունը՝ Հայաստանում կրթության ոլորտի ու համայնքների զարգացման համար», ասել է «Գրին Ռոք» հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան։

 

«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը կրթության ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնող կազմակերպություն է։ Իր հիմնական ծրագրերի՝ «Ուսուցիչների առաջնորդության», «Սերունդ» դպրոցի փոխակերպման ու ԱԲ հեղինակային դպրոցի, «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագրի, «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորի և Հանրային քաղաքականության լաբորատորիայի միջոցով հիմնադրամը խթանում է կրթության ոլորտում առաջնորդությունը, նորարարությունը և տվյալահեն քաղաքականությունների մշակումը՝ ամեն տարի դրական ազդեցություն ունենալով ավելի քան 20,000 սովորողի կրթական փորձառության վրա։

Գրին Ռոք բարեգործական հիմնադրամն իրականացնում է համայնքային զարգացման երկարաժամկետ ծրագրեր Դիլիջան քաղաքում և հարակից գյուղերում՝ երեք հիմնական ուղղություններով՝ արվեստ և մշակույթ, համայնք և կայուն զարգացում։ Հիմնադրամի կարևորագույն նախաձեռնություններից է Ապիցիուս Արմենիա Հյուրընկալության միջազգային դպրոցը, որը ստեղծվել է Գրին Ռոք հիմնադրամի և Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի համագործակցության արդյունքում։ Դիլիջանում գործող դպրոցը նպատակ ունի Հայաստանում ներդնել եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն հյուրընկալության և խոհարարական արվեստի ոլորտներում՝ զարգացնելով ոլորտի նոր սերնդի մասնագետներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը