Հայերեն
Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան 

Գագաթնաժողովից սպասում էին խաղաղություն, բայց Երևան եկավ պատերազմը

Քաղաքականություն

Հայաստանում անցկացված ԵՄ գագաթնաժողովից շատերը սպասում էին իրական քաղաքական արդյունքներ՝ հստակ հուշագրեր, անվտանգության երաշխիքներ և խաղաղությանն ուղղված համաձայնություններ։ Հանրության մի հատված ակնկալում էր, որ Եվրոպան կփորձի հանդես գալ որպես տարածաշրջանային կայունության ապահովող ուժ։ Սակայն այդ սպասումների փոխարեն գագաթնաժողովը Երևան բերեց մի պատկեր, որն ավելի շատ հիշեցնում էր աշխարհաքաղաքական դիմակայության հերթական դրսևորում, քան խաղաղության օրակարգ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Երևան շատերի կողմից ընկալվեց ոչ միայն որպես դիվանագիտական քայլ, այլ նաև որպես ուղերձ Ռուսաստանի նկատմամբ։ Զելենսկին Ռուսաստանի համար պետության ղեկավար է, որի երկիրը գտնվում է բաց ռազմական հակամարտության մեջ Մոսկվայի հետ։ Եվ այն հանգամանքը, որ նրան Երևանում ընդունում են պետական բարձր մակարդակով ու բոլոր պատիվներով, չէր կարող աննկատ մնալ Ռուսաստանի համար։

Միևնույն ժամանակ, Հայաստանի հասարակության մեջ հաճախ հիշեցվում է նաև մեկ այլ կարևոր հանգամանք։ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում Ուկրաինան աջակցում էր Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական մատակարարումների մակարդակով։ Այդ փաստը մինչ օրս շարունակում է դժգոհություն առաջացնել հայ հասարակության որոշ շրջանակներում, որոնք չեն հասկանում, թե ինչու է Երևանը փորձում անտեսել անցյալի այդ իրադարձությունները և ներկայացնել Զելենսկու այցը բացառապես որպես բարեկամական հարաբերությունների դրսևորում։

Պատահական չէ, որ Ռուսաստանն արագ արձագանքեց տեղի ունեցածին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել՝ կապված Ռուսաստանի հասցեին հնչող «ահաբեկչական սպառնալիքների» համար Զելենսկուն հարթակ տրամադրելու անընդունելիության հետ։ Սա հերթական ազդակն էր այն մասին, որ Մոսկվայում Երևանի գործողությունները դիտարկում են ոչ միայն որպես դիվանագիտական ակտիվություն, այլ որպես քաղաքական կողմնորոշման փոփոխության դրսևորում։

Այս ֆոնին առավել ուշագրավ էին նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները։ Նա բաց տեքստով նշեց, որ տարիներ առաջ Հայաստանը, իր խոսքով, դիտարկվում էր որպես Ռուսաստանի «արբանյակ», և փորձեց ներկայիս եվրոպական ակտիվությունը ներկայացնել որպես Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունք։ Սակայն նման գնահատականները շատերի կողմից ընկալվում են որպես պատմական իրականության անտեսում, քանի որ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները ձևավորվել ու զարգացել են տասնամյակների ընթացքում՝ մեծապես նաև հայկական սփյուռքի աշխատանքի շնորհիվ։ Դեռ մինչև 2018 թվականը Ֆրանսիայի նախագահները պետական այցերով եղել են Հայաստանում, իսկ հայ-ֆրանսիական հարաբերությունները մշտապես առանձնահատուկ բնույթ են ունեցել։

Այս ամենի ֆոնին ավելի ակնհայտ է դառնում այն տեսակետը, որ գագաթնաժողովն ու եվրոպական ակտիվությունը նաև ներքաղաքական նպատակներ ունեն։ Ընտրություններից անմիջապես առաջ իշխանության համար կարևոր է ստեղծել այնպիսի պատկեր, թե Հայաստանը դարձել է Եվրոպայի լիարժեք գործընկերը և հենց գործող կառավարությունն է ապահովել այդ հարաբերությունների զարգացումը։ Սակայն քաղաքական գեղեցիկ հայտարարություններն ու բարձր մակարդակի հանդիպումները չեն փոխում երկրի ներսում առկա խնդիրները։

Հասարակության մեջ շարունակվում են քննարկումները ժողովրդավարական գործընթացների վիճակի, ընդդիմության նկատմամբ վերաբերմունքի, փողոցային ձերբակալությունների և քաղաքական ճնշումների մասին։ Եվ որքան էլ եվրոպացի առաջնորդները Երևանում խոսեն ժողովրդավարության և ազատությունների մասին, այդ խնդիրները չեն անհետանում նրանց հեռանալուց հետո։ Գագաթնաժողովի մասին հնարավոր է մեկ ամիս անց քչերն արդեն հիշեն, սակայն ներքին քաղաքական լարվածությունն ու հասարակական բևեռացումը շարունակելու են մնալ Հայաստանի իրական օրակարգում։

Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԳավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանԱշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԵրեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Գինը վճարում է ժողովուրդը...Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»