ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ
Ուրախությամբ ենք ընդունել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերը: Ուսանողության հետ հանդիպումները մեզ համար հատուկ կարևորություն ունեն։ Հատկապես կարևոր է ոլորտի շուրջ միֆերի ու իրականության մասին խոսել այն մարզերում, որտեղ չկա հանքարդյունաբերություն։ Շնորհակալ ենք հրավերի, ինչպես նաև հետաքրքիր հարցերի ու անկեղծ հետաքրքրվածության համար։
Հանդիպման ավարտին առաջարկված ոլորտային վիկտորինայի մասնակիցները կայցելեն ԶՊՄԿ՝ առաջին անգամ տեսնելու գործող հանքարդյունաբերական ծրագիր։